fbpx
/// «Միայն թույլ մարդը կարող է մրցակից թեկնածուին վիրավորել». Ծառուկյանը պատրաստ է շնորհավորել հաղթողին

«Միայն թույլ մարդը կարող է մրցակից թեկնածուին վիրավորել». Ծառուկյանը պատրաստ է շնորհավորել հաղթողին

Եթե երեւանցին վստահելով, հավատալով ձայնը տվեց մեր ուժին, ուրեմն իմացեք, որ հաջորդ օրվանից մեր ծրագրերի աշխատանքները սկսվելու են: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 4-ին, «Մոսկվա» կինոթատրոնում Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ ցուցակի անդամների հետ հանդիպման ժամանակ նշեց ԲՀԿ առաջնորդ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը:

«Ամենակարեւորը, առաջնայինը լիֆտերի խնդիրն է, տրանսպորտի խնդիրն է, բնակելի շենքերի կառուցման խնդիրն է: 25-30 տարի Երեւանը երեւանցիների համար չի կառուցում, կառուցվում է որպես բիզնես: Այսօր Հայաստանի բնակչության 40 տոկոսը պետականորեն ճանաչված է աղքատ, 40-45-ը՝ միջին: Այսինքն ստացվում է, որ միայն փողատերերը պետք է բնակարան առնե՞ն: Բայց բոլորն էլ մեր ժողովուրդն են, պետք է բնակարանի հարց կարգավորվի, որ շահույթը կրկնակի եռակի չլինի, լինի, ասենք 10-20 տոկոս: Այդ դեպքում, մեր հաշվարկներով քմ-ն կլինի մոտավորապես 270 դոլար: Թող 50 դոլար էլ Երեւանը շահույթ ունեն, թող դառնա 330 դոլար, 10 տոկոս էլ բանկին, թող լինի 340 դոլար: Այդ դեպքում բնակարան կարելի է գնել 17 հազար դոլարով»,-հայտարարեց ԲՀԿ առաջնորդը:

Նա նշեց, որ ում էլ իր ձայնը տա երեւանցին, իրենք չեն նեղանալու, իրենք եկել են պատասխանատվություն վերցնելու. «Դա տանջանք է, պետք է աշխատես, որ քո ծրագրերն իրականացնես, որ մարդիկ դա տեսնեն:

Մենք պատահական թեկնածու չենք դրել, Նաիրա Զոհրաբյանը պատրաստված է, բոլորը ճանաչում են, տեսել են նրա աշխատանքը երկրի ներսում եւ դրսում: Նա միշտ պատրաստ է քաղաքացու կողքը լինել, գիշերվա 3-4-ին էլ զանգեք, նա պատրաստ է քաղաքացու կողքը լինել: Մեզ մնում էմիայն ներկայացնել մեր ծրագրերը, աշխատանքները»:

Ծառուկյանը կոչ արեց ԲՀԿ թեկնածուներին բոլոր մյուս թեկնածուների հետ լինել շատ հարգալից. «Միայն թույլ մարդը կարող է մրցակից թեկնածուին վիրավորել: Մարդն իր կեցվածքով, պահվածքով, իր գիտելիքով պետք է մեծ լինի, հզոր լինի: Իսկ մեկը մյուսին վիրավորել, ցեխ շպրտելը նշանակում է՝ նա թույլ մարդ է, չի կարող այդ բեռը վերցնել իր վրա: Մենք կհաղթենք, թող մեզ շնորհավորեն, ուրիշը կհաղթի, մենք պատրաստ ենք շնորհավորելու»:

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2018-09-04T18:27:47+00:00 Սեպտեմբերի 4 18:27|Հասարակություն|0 Comments
//
//