Ռուսաստանի տարբեր քաղաքներում կենսաթոշակային բարեփոխումների դեմ ցույցեր են անցկացվել

Այսօր Ռուսաստանի տարբեր քաղաքներում կենսաթոշակային բարեփոխումների դեմ ցույցեր են անցկացվել, որոնք կազմակերպել են ՌԴ Կոմունիստական կուսակցության կողմնակիցները: Այս մասին տեղեկացնում է Interfax-ը: Նշվում է, որ ամենազանգվածային ցույցերն անցկացվել են Մոսկվայում՝ ակադեմիկոս Սախարովի անվան պողոտայում. ոստիկանների հաշվարկների համաձայն՝ ցույցին մասնակցել է վեց հազար մարդ, իսկ կազմակերպիչների գնահատմամբ՝ հարյուր հազար մարդ: Նշվում է, որ բեմից կենսաթոշակային բարեփոխումների քննադատությամբ ելույթ է ունեցել ՌԴ Կոմունիստական կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովը: Աղբյուրի հաղորդմամբ՝ կոմունիստները պահանջում են կենսաթոշակային տարիքը բարձրացնելու վերաբերյալ հանրաքվե անցկացնել: ՌԴ Կոմունիստական կուսակցությունը բողոքի ակցիաներ է անցկացրել նաև Սանկտ Պետերբուրգում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Վլադիվոստոկում, Նովոսիբիրսկում և այլ քաղաքներում:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.