Արսենալը գոլառատ խաղում հաղթեց Քարդիֆին (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալվեց «Քարդիֆին»: Գոլառատ խաղում լոնդոնյան ակումբը հաղթանակ տոնեց 3:2 հաշվով: «Զինագործներից» գոլի հեղինակ դարձան Մուստաֆին, Օբամեյանգը և Լյակազետը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտավորված էր խաղին: Մեր ընտրանու կիսապաշտպանը խաղադաշտ դուրս եկավ 89-րդ րոպեին` փոխարինելով Օբամեյանգին: Այս հանդիպումից հետո Էմերիի թիմը վաստակեց 6 միավոր ու 9-րդ տեղում է: «Քարդիֆը» մնաց իր երկու միավորով ու դեռևս կշարունակի մնալ 16-րդ հորիզոնականում:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.