fbpx
/// Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը Արցախի Հանրապետության անկախության տոնի կապակցությամբ

Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը Արցախի Հանրապետության անկախության տոնի կապակցությամբ

Սիրելի ՛ հայրենակիցներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Արցախի Հանրապետության անկախության 27-ամյակի կապակցությամբ: 27 տարի առաջ այս օրը ընդունվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման և նրա պետական իշխանության ու կառավարման ժամանակավոր մարմինների ձևավորման մասին հռչակագիրը և այդ օրվանից սկսվեց ազատ ու անկախ Արցախի ձևավորումը: Այս տարիներին հայկական երկրորդ հանրապետությունը բազում փորձությունների միջով է անցել, բայց կարողացել է հերոսաբար հաղթահարել դրանք ու աշխարհին ներկայանալ որպես ժողովրդավարական ու զարգացող պետություն: Ես առավել քան վստահ եմ, որ Արցախի հանրապետության միջազգային ճանաչման գործընթացն այլընտրանք չունի և դրա համար արվում է ամեն բան: Յուրաքանչյուր անգամ նշելով այս տոնը՝ մենք յուրովի վերստին մեր հարգանքի տուրքն ենք մատուցում արցախյան հերոսամարտի ժամանակ արիաբար ընկած մեր քաջորդիներին ու ապրիլյան պատերազմի զոհերին: Նրանք նահատակվեցին, որպեսզի այսօրվա Արցախն ազատ ապրի: Հավերժ փառք նրանց հիշատակին: Եվս մեկ անգամ շնորհավորելով Անկախության տոնի կապակցությամբ՝ Արցախի իշխանություններին մաղթում եմ նորանոր հաջողություններ պետականության կայացման ու շարունակական ամրապնդման գործում, իսկ Արցախի մեր հայրենակիցներին՝ հարատև խաղաղություն և բարեկեցություն:

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2018-09-02T18:38:01+00:00 Սեպտեմբերի 2 18:38|Հասարակություն|0 Comments
//
//