Գագիկ Ծառուկյանի ընդունելությունների տանը հյուրընկալվել էին հարյուրավոր առաջին դասարանցիներ

Այսօր Գագիկ Ծառուկյանի ընդունելությունների տան այգում հյուրընկալվել էին հարյուրավոր առաջին դասարանցիներ՝ Աբովյան քաղաքից և հարակից համայքներից։ Փորքրիկներին մեծ անակնկալներ էին սպասվում։ Նրանց ողջունելու էին եկել մուլտֆիլմերի հերոսներ, աճպարարներ, բացի այդ՝ կազմակերպվել էր հյուրասիրություն։ Երեխաներին պաղպաղակ հյուսասիրելու հաճելի աշխատանքը ստանձնել էին «Ուրվագիծ» հաղորդման հեղինակ և վարող Պետրոս Ղազարյանը և ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ ցուցակը գլխավորող Նաիրա Զոհրաբյանը։ NorLur.am-ի հարցին՝ երեխաներին հյուրասիրելը հաճելի՞ է, Նաիրա Զոհրաբյանը ժպիտով պատասխանեց՝ հաճելի գործ է, բայց տաժանակիր։ Պատգամավորն ասաց՝ փոքրիկները շատ խստապահանջ են․ հարկավոր է նրանց ընտրած համային համադրությունը գտնել։ «Անկեղծ ասաց՝ կարծում էի՝ երեխաները շոկոլադ են սիրում, բայց, ինչպես տեսնում եմ, բոլորը սիրում են դեղին պաղպաղակ», - ասաց Նաիրա Զոհրաբյանը։ Երբ Գագիկ Ծառուկյանը եկավ երեխաներին ողջունելու, փոքրիկները շտապեցին լուսանկարվել նրա հետ։ Գագիկ Ծառուկյանը շփվեց, լուսանկարվեց երեխաների հետ։ Բնականաբար, լրագրողները նաև քաղաքական հարցեր ուղղեցին ԲՀԿ առաջնորդին։ Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալու մասին հարցին՝ Գագիկ Ծառուկյանն ասաց՝ ցանկացած մարդ իրավունք ունի զբաղվել քաղաքականությամբ, եթե ցանկանում է: Հարցին՝ ԲՀԿ-ն պատրա՞ստ է համագործակցել Ռոբերտ Քոչարյանի հետ, Ծառուկյանը պատասխանեց՝ այդպիսի հարց օրակարգում չկա։ «Առաջիկայում նման հարց չկա դրված։ Եթե լինի, ձեզ կտեղեկացնեմ», - ասաց Գագիկ Ծառուկյանը։ Խոսելով Երևանի ավագանու ընտրությունների մասին՝ Գագիկ Ծառուկյանն ասաց՝ ԲՀԿ-ն կներկայացնի իր ծրագրերը և գաղափարները, և երևանցին ինքը թող որոշի, թե ով է լինելու իր քաղաքապետը և ովքեր են լինելու մայրաքաղաքի ավագանու կազմում։ Գագիկ Ծառուկյանը, բնականաբար, անդրադարձավ նաև կրթության ոլորտին։ Վերջինս շեշտեց՝ մեր կրթական ոլորտը իր որակով աձանձնանում էի հատկապես խորհրդային տարինեին, երբ կրթական ծրագիրն անհամեմատ ավելի լավն էր։ Ըստ Ծառուկյանի՝ Բոլոնիայի ծրագիրը զիջում է խորհրդային տարիներին ընդունված կրթական ծրագրերին։ «Ե՛վ գիտությունը, և՛ տնտեսությունը զարգանում են կրթական ոլորտի հիման վրա։ Էժան աշխատուժով տնտեսություն չի զարգանում։ Մեր փոքրիկներին, աշակերտներին, ուսանողներին հարկավոր է ուշադրություն դարձնել, քանի որ նրանք մեր վաղվա օրվա կերտողներն են», - ասաց Ծառուկյանը՝ կարևորելով գիտելիքահետնք տնտեսության զարգացումը և հույս հայտնելով, որ մեր երկրում կրթական ոլորտն է՛լ ավելի կզարգանա։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.