Կապան-Քաջարան ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ–ի հետևանքով երկու մարդ է զոհվել

Օգոստոսի 30-ին՝ ժամը 11:20-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհի 9-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան և «FAW» մակնիշի բեռնատարը. պատահարի հետևանքով «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը տեղում մահացել են: ԱԻՆ–ի կայքից հայտնում են, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.