ԱԻՆ-ում նոր կոչումների շնորհում և նշանակումներ են տեղի ունեցել

ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանի հրամաններով Փրկարար ծառայության մի շարք ծառայողներ նշանակվել են համապատասխան պաշտոններում, ինչպես նաև ստացել են սպայական կոչումներ: Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ, փրկարար ծառայության փոխգնդապետ Հակոբ Սարգսյանը նշանակվել է Վայոց Ձորի փրկարարական վարչության պետ: Տավուշի ՄՓՎ Նոյեմբերյանի հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատար, փ/ծ գնդապետ Վաղինակ Հովսեփյանը նշանակվել է Տավուշի ՄՓՎ ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ-վարչության պետի տեղակալ: Գեղարքունիքի ՄՓՎ ՃԿԿ օպերատիվ հերթափոխի հերթապահ, փ/ծ կապիտան Արսեն Պետրոսյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ-վարչության պետի տեղակալ: ՀՀ ԱԻ նախարարի հրամանով ԱԻՆ ՓԾ օպերատիվ կառավարման, փրկարար ուժերի վարչությունների և Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի մեկական սպաների շնորհվել է համապատասխանաբար փոխգնդապետի և մայորի կոչումներ: ՀՀ ԱԻ նախարարի այլ հրամաններով ԱԻՆ ՓԾ տնօրեն փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը փ/ծ կապիտանի և լեյտենանտի կոչումներ է հանձնել փրկարարական ծառայության տարբեր ստորաբաժանումների 20 սպայի: ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը նոր նշանակումների և սպայական կոչումներ ստանալու կապակցությամբ շնորհավորել է փրկարարներին՝ մաղթելով անվտանգ ծառայություն:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.