Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի ցավակցական ուղերձը

<<Արարատ 73>>-ի լեգենդար դարպասապահ Ալյոշա Աբրահամյանի մահվան կապակցությամբ Սրտի մեծ կսկիծով տեղեկացա <<Արարատ 73>>-ի լեգենդար դարպասապահ, ԽՍՀՄ սպորտի վարպետ Ալյոշա Աբրահամյանի մահվան մասին: Անդառնալի է նրա կորուստը ինչպես հայ մարզաշխարհի, այնպես էլ համայն հայության համար: <<Արարատ 73>>-ի պատմական փառահեղ հաղթանակը կերտողներից մեկը հենց Ալյոշա Աբրահամյանն է: Նա կենդանի լեգենդ էր և մեր ազգի հպարտություններից մեկը: Ես մշտապես ասել եմ, որ լեգենդներին պետք է գնահատել և հարգել կենդանության օրոք, և հենց դա էր պատճառը, որ ես կառուցեցի <<Արարատ 73>>-ի փառահեղ հաղթանակները հավերժացնող հուշարձանը, որը պահպանվելու է դարեդար և սերունդներին հիշեցնելու է <<Արարատ 73>>-ի ոսկե թիմին: Ամբողջ հայ մարզաշխարհի և անձամբ իմ անունից խորապես ցավակցում եմ Ալյոշա Աբրահամյանի ընտանիքին, հարազատներին և մտերիմներին: Նրա հիշատակը մշտապես վառ կմնա մեր բոլորի սրտերում:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.