«Արսենալը» վաստակեց առաջին 3 միավորն ԱՊԼ-ում, Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում «Արսենալը» «Էմիրեյթսում» հյուրընկալեց «Վեսթ Հեմին»: Խաղն ավարտվեց Ունայի Էմերիի գլխավորած թիմի հաղթանակով` 3:1: Հանդիպման հաշիվը բացվեց 25-րդ րոպեին: Գոլով աչքի ընկավ «մրճահարների» կիսապաշտպան Մարկո Արնաուտովիչը: «Զինագործները» պատասխանը չուշացրին: 30-րդ րոպեին Ալեքս Իվոբիի փոխանցումից հետո գոլ խփեց Նաչո Մոնրեալը: 70-րդ րոպեին հյուրերի պաշտպան Իսա Դիոպը գնդակն ուղարկեց սեփական դարպասը: Հանդիպման վերջնական հաշիվը ձևակերպեց Դենի Ուելբեքը: «Զինագործների» կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցեց Հայաստանի ընտրանու ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Այսպիսով, այս խաղից հետո «Արսենալը» վաստակած 3 միավորով բարձրացավ մրցաշարային աղյուսակի 12-րդ հորիզոնական: Էմերիի գլխավորած թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 2-ին` հանդիպելով «Քարդիֆին»: «Արսենալ»-«Վեսթ Հեմ»` 3:1 Գոլերը` Նաչո (30՜), Դիոպ (70՜, ի.գ.), Ուելբեք (90+1՜) - Արնաուտովիչ (25՜)  
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.