fbpx
/// Մարկո Վերատին 10 հազար եվրո է նվիրաբերել հաշմանդամ երեխային օգնելու համար

Մարկո Վերատին 10 հազար եվրո է նվիրաբերել հաշմանդամ երեխային օգնելու համար

ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատին բարի գործ է կատարել` 9-ամյա հաշմանդամ Անդրեա Դ՜Օսոյին օգնելու համար, «Corriere di Bologna»-ին հղում կատարելով` հայտնում է «Football Italia»-ն:

Աղբյուրի փոխանցմամբ, Բոլոնիա քաղաքում կողոպտիչները դպրոցներից մեկից գողացել են համակարգիչներն ու այլ հատուկ սարքավորումները, որոնց միջոցով տղան շփվել է դասընկերների և ուսուցիչների հետ:

Տղայի հայրը սոցիալական ցանցի իր էջերում դիմել է հանցագործներին` խնդրելով վերադարձնել համակարգիչն ու հատուկ ծրագրով սարքավորումը, որոնք երեխային օգնել են շփման հարցում:

Ավելի ուշ, անծանոթ մեկը զանգահարել է դպրոց և 10 հազար եվրո նվիրաբերել նոր սարքավորումներ ձեռք բերելու համար: Պարզվել է, որ անանուն զանգն ու գումարային փոխանցումն իրականացրել է Վերատին` տեսնելով տղայի հոր դիմումը:

«Ես անձամբ շնորհակալություն եմ հայտնել Վերատիին հեռախոսով: Մենք նրան ասացինք, որ երբ հնարավորություն ունենանք, Անդրեան կհանդիպի նրա հետ: Մեզ համար դա մեծ պատիվ կլիներ», -ասել է տղայի հայրը:

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2018-08-25T14:03:49+00:00 Օգոստոսի 25 14:03|Սպորտ|0 Comments
//
//