«Հրապարակ». Մերկելին դիմավորելու համար ստիպված են եղել նախագահից 1 օրով վերցնել նրան սպասարկող BMW-ն, Ա. Սարգսյանը եղել է իր անձնական մեքենայով

«Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին երեկ դիմավորել են զրահապատ BMW 750-ով, որը սպասարկում է Արմեն Սարգսյանին: Նրա՝ ՀՀ նախագահ դառնալուց հետո պետական պահպանության ծառայությունը, որպես ծառայողական ավտոմեքենա, հատկացրել է այս BMW-ն: Բանն այն է, որ պետական ավտոպարկում զրահապատ մեքենաների սղություն կա, և որպեսզի Մերկելին դիմավորեին ըստ արարողակարգի պահանջների, ստիպված են եղել այն 1 օրով Արմեն Սարգսյանից վերցնել: Արմեն Սարգսյանը երեկ տեղափոխվում էր իր անձնական օգտագործման Cadilac Escalade ամենագնացով: Նրա մեքենան կանգնել էր հենց Մերկելին սպասարկող BMW-ի կողքին: Մենք տեղեկացանք, որ Կանցլերի մեկնումից հետո մեքենան կվերադարձնեն տիրոջը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.