fbpx
/// Գորիս-Խնձորեսկ ճանապարհին ավտոմեքենա է այրվել. վարորդն ու 4 ուղևորները չեն տուժել

Գորիս-Խնձորեսկ ճանապարհին ավտոմեքենա է այրվել. վարորդն ու 4 ուղևորները չեն տուժել

Օգոստոսի 24-ին, ժամը 22:47-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհի 8-րդ կմ-ին՝ «Շորին ձոր» կոչվող տարածքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:13-ին, մարվել՝ 23:18-ին:

Այրվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի (վարորդը՝ Գ. Հ. և 4 ուղևոր) շարժիչի հատվածը և սրահը՝ ամբողջությամբ:

Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2018-08-25T12:25:27+00:00 Օգոստոսի 25 12:25|Պատահարներ|0 Comments
//
//