fbpx
/// Մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել Գեղամավան-Սևան ճանապարհին

Մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել Գեղամավան-Սևան ճանապարհին

Օգոստոսի 24-ին՝ ժամը 11:42-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղամավան-Սևան ավտոճանապարհին ավտոմեքենա է շրջվել. կա տուժած, անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սևան-Գեղամավան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին «Mercedes E 320» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ս. Հ.՝ ծնված 1990թ) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:

Մինչ փրկարարների և շտապօգնության կանչի վայր հասնելը՝ քաղաքացին մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2018-08-24T15:37:12+00:00 Օգոստոսի 24 15:37|Պատահարներ|0 Comments
//
//