«Մանչեսթեր Սիթին» դիտարկում է «Բարսելոնայի» դարպասապահին վարձակալելու տարբերակը

«Բարսելոնայի» դարպասապահ Յասպեր Սիլեսենը վարձակալական հիմունքներով կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»,- գրում է «Mundo Deportivo»-ն: Ըստ աղբյուրի` անգլիական ակումբի ղեկավարությունը հետաքրքրված է 29-ամյա հոլանդացի դարպասապահի ծառայություններով թիմի երկրորդ դարպասապահ Կլաուդիո Բրավոյի վնասվածքի պատճառով: Հիշեցնենք, որ չիլիացի ֆուտբոլիստը երեկ` օգոստոսի 20-ին, մարզման ընթացքում վնասել էր աքիլեսյան գարշապարը: Համաձայն կանոնակարգի` ֆուտբոլիստի ծանր վնասվածքի դեպքում հնարավոր է հայտավորել լրացուցիչ ֆուտբոլիստի: Անգլիայում տրանսֆերային պատուհանը փակվել էր օգոստոսի 9-ին: Սիլեսենը հանդես է գալիս «Բարսելոնայում» 2016 թվականից: Նախորդ մրցաշրջանում հոլանդացի դարպասապահը մասնակցել է 11 հանդիպման և բաց է թողել 3 գոլ:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.