«Ռեալն» առաջընթացի տեղ ունի. Լոպետեգի

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին Իսպանիայի առաջնության մեկնարկային տուրի՝ «Խետաֆեի» հետ հաղթական հանդիպման (2:0) վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել. «Մենք առավելություն ունեինք լավ մրցակցի դեմ պայքարում, խփեցինք երկու գոլ, ստեղծեցինք բազմաթիվ պահեր և գրեթե ոչ մի վատնգավոր պահ չեղավ մեր դարպասի մոտ: Անխոս, առաջընթացի տեղ ունենք, սակայն այժմ գոհ եմ: Թիմը հիանալի է վերահսկում գնդակի տեղաշարժը, սակայն միայն դա մեզ չի բավարարում: Մենք պետք է լինենք այնպիսի թիմ, որը և՛ լավ պաշտպանվում է, և՛ գրոհում: Միայն այդպես կկարողանանք չեմպիոն դառնալ: Առաջնության ընթացքում տարբեր մարտավարություններ կփորձարկենք: Որպես մարզիչ՝ ցանկանում եմ, որ ֆուտբոլիստներն առավելագույն նվիրվածությամբ խաղան, քանի որ ամեն ինչ մեզանից է կախված: Այս անգամ խաղում էր Կեյլոր Նավասը, սակայն ես գոհ եմ նաև Կուրտուայից և մյուս դարպասապահներից: Դարպասապահի դիրքի համար լավ տարբերակներ ունենք»,- Լոպետեգի խոսքերը մեջբերել է «Football Espana»-ն:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.