Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից: Հանրապետության տարածքում` oգոստոսի 20-ին առանձին շրջաններում, 21-22-ը՝ երեկոյան ժամերին, հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ: Օդի ջերմաստիճանը 21-25-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով: Երևան քաղաքում՝  oգոստոսի 20-ին՝ երեկոյան ժամերին, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հանրապետության տարածքում՝ http://www.tert.am/files/flash/ARM%2020.jpg?1534753615294 alt="" width="600" height="402" /> Երևան քաղաքում՝ http://www.tert.am/files/flash/20%20ARM.jpg?1534753634559 alt="" width="600" height="149" />
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.