Գառնի գյուղում դանակարել են 54-ամյա հորն ու 20-ամյա որդուն. Shamshyan.com

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 18-ի երեկոյան, «Գառնի» առողջության կենտրոնից Գառնիի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխել Ա. և Մ. Աբելյաններին: Ա. Աբելյանը ստացել է «աջ ազդրի վերին երրորդականի կտրած արյունահոսող վերք», իսկ Մ. Աբելյանը «կրծքավանդակի, որովայնի և աջ բազկի ստորին երրորդականի կտրած վերք» վնասվածքներ: Գառնի գյուղի բնակիչներին՝ 54-ամյա Աշոտ Աբելյանին և 20-ամյա Մանուել Աբելյանին ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու փաստով ստեղծվել է քննչական խումբ: «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բժիշկների ճիշտ և օպերատիվ գործողությունների շնորհիվ հնարավոր է եղել վիրավորների կյանքը փրկել, ովքեր այս պահին գտնվում են նշված բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում՝ կայուն, ծանր ախտորոշմամբ: Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ: «Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար, Կոտայքի ոստիկաններն ու քննիչները՝ մարզի ոստիկանապես Ա. Հովհաննիսյանի և քննչական վարչության պետ Մ. Վարդանյանի գլխավորությամբ, հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական աշխատանքների արդյունքում պարզել են Ա. և Մ. Աբելյաններին դանակահարած անձի ինքնությունը»,-գրել է Shamshyan.com-ը: Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.