Ամբողջությամբ այրվել են մեքենայի բեռնախցիկն ու սրահը

Օգոստոսի 19-ին՝ ժամը 23:51-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եղիշե Թադևոսյան փողոցի թիվ 13/1 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:06-ին, մարվել՝ 00:09-ին: Այրվել են «Mercedes S 500» մակնիշի ավտոմեքենայի (վարորդը՝ Դ. Հ.) բեռնախցիկն ու սրահը՝ ամբողջությամբ: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.