Քոչարյանը թակեց Կրեմլի դուռը. իզուր…

Քոչարյանի՝ օգոստոսի 16-ի հարցազրույցը, որն, ըստ էության, որոշակի փակագծեր բացեց նրա հետագա պլանների կամ, ավելի ճիշտ, որդեգրած ռազմավարության վերաբերյալ, բավական ուշագրավ շեշտադրումներով աչքի ընկավ՝ չնայած սկզբունքորեն երկրորդ նախագահը որևիցե նոր բան չասաց: Ամենակարևոր հարցերից մեկին, որին Քոչարյանը, պայմանավորված քաղաքականություն վերադարձի հանգամանքով, պետք է պատասխաներ, այն էր, թե ինչու է նա կրկին որոշել զբաղվել քաղաքականությամբ, ընդամենն այն պատճառով, որ քաղաքականությանը հարկադրի չզբաղվե՞լ իրենով, թե՞ կա մեկ այլ, շատ ավելի ծանրակշիռ փաստարկ. վերջիվերջո քաղաքական կարիերայի հաջող շարունակության ու գոնե տեսականորեն հասարակության համար ընկալելի գտնվելու առումներով միայն մեկ՝ սեփական անձի շահերից բխած պատճառը, չի կարող ընդունելի կամ սպառիչ համարվել: Երկրորդ նախագահի խոսքերից հետևում է, որ քաղաքականություն վերադառնալ նրան ստիպել է երկու հանգամանք՝ Հայաստանի շուրջ ստեղծված արտաքին քաղաքական մարտահրավերների լրջությունն ու  ներկա իշխանությունների «անփորձությունը»: «Փորձ չունեն, չեմ մեղադրում: Ես իրենց չեմ մեղադրում: Որտեղի՞ց պետք է մարդ փորձ ունենա, եթե հասարակական ինչ-որ կազմակերպություններում, Սորոսի գրանտներով զբաղված են լրիվ ուրիշ գործերով: Իմ տպավորությունն է, որ այդ ֆինանսավորումն արդեն իսկ խոսում է դրա մասին»,-«Երկիր Մեդիա»-ի եթերում հայտարարել է Քոչարյանն ու միևնույն ժամանակ դատապարտելի որակել  հայաստանյան նոր իրողություններին ռուսական կողմի ադապտացման անհրաժեշտության մասին Տավուշի մարզում Փաշինյանի կատարած հայտարարությունը՝ համոզմունք հայտնելով, որ Հայաստանն այն երկիրը չէ, որ կարող է իրեն թույլ տալ նման տոնով խոսել իր արտաքին գործընկերների հետ: Քոչարյանի նմանօրինակ հայտարարություններն իրականում  երևիթե նախազգուշացում են ոչ այնքան հայաստանյան հանրությանը, որքան հստակ ազդանշաններ են պարունակում՝ ուղղված Մոսկվային: Քոչարյանը փաստացի նախազգուշացնում է կրեմլին հայկական հեղափոխության իբր կսկածելի բնույթի մասին՝ վկայակոչելով Սորոսին, միևնույն ժամանակ յուրատեսակ կեպով փորձում է քծնել Ռուսաստանին ու հասկացնել, որ աջակցություն ստանալու պարագայում կանի ամեն ինչ Հայաստանից Մոսկվայի համար (անշո՛ւշտ, ոչ միայն) հլու վասալ կերտելու, հեղափոխությամբ Հայաստանի սուբյեկտայնությունը ոչնչացնելու համար. Քոչարյանը ենթադրում է, որ Հայաստանի սուբյեկտայնության աճը կոնկրետ Մոսկվայի համար կարող է միայն ավելորդ գլխացվանքի պատճառ դառնալ՝ բացառելով ճիշտ հակառակը: Այսինքն՝ բանախոսը փաստացի ակնարկում է, որ Հայաստանում տեղի ունեցածը ոչ թե բացառապես ներքին գործոններով ու հանգամանքներով պայմանավորված քաղաքական օբյեկտիվ պրոցես է, այլ՝ «արաբական գարնան» պես մի բան. եթե Կրեմլը ցանկանում է չկորցնել Հայաստանն, իսկ հայ ժողովուրդն էլ՝ ՀՀ անկախությունն ու գոյությունն, ապա պետք է «ոչ» ասեն հեղափոխությանն ու երկրի ղեկը վստահեն բազմափորձ մեկին՝ Ռոբերտ Քոչարյանին: Ահա սա էր Քոչարյանի՝ արտաքին աշխարհին ու հայ հասարակությանն ուղղված բուն ասելիքը: Ինչ խոսք՝ Քոչարյանի մարտավարությունը միանգամայն պարզ է ու կայանում է մեկ բանում՝ հնարավորինս փնովել հեղափխությունն ու մանիպուլյացիայի դիմել: Այլ է, սակայն, հարցը, թե այդ մարտավարությունը որքանո՞վ կարող է էֆեկտիվ լինել, եթե նույնիսկ այն ուղղորդվում է սեփական անձից միանգամայն արհեստականորեն քաղաքական հալածյալի կերպար ստանալու փորձերով: Սթափ դատողությունը հուշում է՝ Քոչարյանը շանս չունի. Մոսկվան այս իրավիճակում երբեք խաղադրույք չի կատարի մեկի վրա, ով սեփական ժողովրդի կողմից մերժելի է,իսկ հայ հասարակությունն էլ չի գնա մեկի հետևից, ով սեփական անձով իսկ հին, փտած համակարգի գլխավոր խարհրդանիշն է: Norlur.am            
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.