Ոստիկանության պետի հրամանով կոչումներ են շնորհվել մի շարք ոստիկանների (լուսանկարներ, տեսանյութ)

Ձևավորված ավանդույթի համաձայն, ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն անձամբ է սպայական ուսադիրներ հանձնում ոստիկանության ծառայողներին: Օգոստոսի 16-ին, համակարգի տարբեր ստորաբաժանումների մի շարք ոստիկաններ բարեխիղճ և սրտացավ ծառայության համար իրենց հերթական կոչումներն են ստացել: «Մենք գիտենք, որ ծառայության ընթացքում կարող են տարբեր պարգևատրումներ լինել: Բայց կոչումն, ինչ խոսք, ծառայողին էլ ավելի է պարտավորեցնում »,-ասել է ոստիկանության պետը: Շնորհավորելով ոստիկաններին` Վալերիյ Օսիպյանը վստահություն է հայտնել, որ նոր կոչումները կնպաստեն ծառայողական պարտականությունների ավելի պատարաստակամ ու բարեխիղճ կատարմանը, ձեռքբերումները կպարտավորեցնեն օրենքին ու ժողովրդին ծառայելիս լինել ավելի կարգապահ, սկզբունքային ու հանդուրժող:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.