fbpx
/// Հեղափոխության հակառակ կողմը

Հեղափոխության հակառակ կողմը

Հայաստանում հեղափոխությունից հետո լայն թափ ստացած դատական զանզան պրոցեդուրաներն  ու իրավապահների կողմից  հաճախակի կատարվող աղմկահարույց բացահայտումները մի տեսակ երկրորդ պլան են մղել տնտեսական իրական զարգացմանը կամ ռազմավարությանն առնչվող հարցերը: Գաղտնիք չէ, որ բացի երկրում արդարության մթնոլորտի հաստատումը, հեղափոխության համար մեկ առաքելություններց մեկն էլ տնտեսական զարգացման համար հստակ ոերաշխիքների ստեղծումն է. այսօր, առավել քան երբևէ, Հայաստանը կարիք ունի արտաքին ներդրումների, խոշորամասշտաբ ծրագրերի իրականացման, ու չնայած թվում է, թե հեղափոխությունն առավելագույն պայմաններ է ստեղծում ներդրումներ ներգրավելու համար, սակայն, ինչպես պարզվում է, ամեն բան այնքան էլ միանշանակ չէ:

Մասնավորապես  168.am-ն ընթերցողների ուշադրությունն է հրավիրել նույն իտալական «Ռենկո» ըկերության կողմից այսօր փաստացի չեղարկված մի կարևոր ծրագրի վրա. ծրագրով նախատեսվում էր մոտ 250ՄՎտ հզորությամբ և մինչև 53 % ընդհանուր ՕԳԳ-ով համակցված ցիկլով գազային էլեկտրակայանի նախագծում, զարգացում, ֆինանսավորում, շինարարություն, շահագործում և տեխնիկական սպասարկում, ինչը կարևոր քայլ էր դառնալու ոչ միայն երկրի էներգետիկ համակարգն ավելի աշխուժացնելու, այլև, առհասարակ, առկա գաղջ մթնոլորտը կոտրելու, տնտեսությունը կենդանացնելու առումներով:

Այնինչ, ինչպես պարզվում է, «Ռենկոն» կարծես դադարել է հետաքրքրություն դրսևորել նախագծի նկատմամբ, ու աշխատանքներն առայժմ սառեցված են:

Հարց է առաջանում՝ ինչո՞ւ են դրանք սառեցված: Սույն դեպքն ընդամենը մի մասնավոր դրվա՞գ պետք է համարել, թե՞ ինչ-որ վատառողջ պրոցեսների մասին վկայող ու խորքային խպնդիրների վերաբեյալ փաստող իրողություն:

Բանն այն  է, որ Փաշինյանի կառավարությունը, որի քաղաքականությունն առավելապես սոցիալական ուղղվածության է, իսկ առաջնային խնդիր է դիտարկվում արդար խաղի կանոնների հաստատումը՝ ոչ ի վնաս Հայաստանի կամ նրա ժողովրդի, կարող է շատ իմաստներով ոչ ձեռնտու գործընկերոջ իմիջ ստեղծել իր համար աշխարհում՝ կամա-ակամա թուլացնելով Հայաստանի գրավչությունը պոտենցիալ ներդրողների համար: Ինչո՞ւմն է բանը: Ողջ խնդիրն այն է, որ Հայաստանը զուտ օբյեկտիվորեն բիզնես անելու համար այնքան էլ գրավիչ երկիր չէ, ու եթե երկրի ղեկավարությունն այս կամ այն խոշոր ընկերությանը արտոնյալ պայմաններ չառաջարկի կամ առաջնահերթ չդիտարկի տվյալ կազմակերպության ֆինանսական  շահն, ապա նույն այդ կազմակերպությունները որոշ դեպքերում որևիցե շահագրգռվածություն չեն ունենա գալ Հայաստան ու ներդրումներ կատարել. դրանք հաճախ արտոնյալ պայմաներ են պահանջում իրենց համար՝ Հայաստանի պես երկրներում ներդրումներ անելու համար: Այս իմաստով բավական խոսուն պետք է համարել  Սանկտ Պետերբուրգում Փաշինյանի հայտարարոթյունը, թե միջազգային գործընկերների հետ հարաբերություններում արհամարհված են մնում ՀՀ շահերը. ինչ-որ ընկերություն գալիս է և ցանկություն հայտնում էներգետիկ օբյեկտ կառուցել, բայց պարզվում է, որ այն կառուցելու է կրկնակի թանկ և ՀՀ ժողովրդի հաշվին, արտադրված էներգիան կրկնակի թանկ պետք է վաճառի, ՀՀ-ն էլ պետք է պարտավոր լինի արտադրված էլեկտրաէներգիան 20 տարի գնել:

Արդյոք Փաշինյանը կոնկրետ «Ռենկոյի՞ն» էր ակնարկում, թե՞ ոչ, պարզ չէ, փաստ է, սակայն, որ դրանից հետո այդ ընկերությունը սառեցրեց իր համապատասխան նախագիծը:

Ի դեպ՝ այս ամենի ֆոնին կարծես առավել հասկանալի են դառնում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի՝ պարբերաբար արվող այն հայտարարությունները, թե Արևմուտքը դեռևս սպասում է ու հետևում է հայաստանյան գործընթացներին՝ դեռևս ձեռնպահ մնալով ներդրումային ծրագրեր իրականացնելուց այստեղ: Միլսի հայտարարություններն առավելապես քաղաքակա՞ն ենթատեքստ ունեին, թե՞  մեկ այլ, մնում է մեծ հարցական, ակնհայտ է, սակայն, որ Հայաստանի գրավչությունը մեծացնելու, օտար ներդրողներին Հայաստանում փող ներդնելում համոզելու համար Կառավարությունը պետք է հստակ ծրագրեր մշակի ու կարողանա սուր  մրցակցության պայմաններում Հայաստանն իսկապես գրավիչ երկիր դարձնել՝ բնավ ոչ ի հաշիվ ազգային  շահերի՝ իհարկե:

Norlur.am

 

 

 

 

 

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2018-08-16T16:09:06+00:00 Օգոստոսի 16 16:06|Մեկնաբանություն|0 Comments
//
//