Բաժին : Սպորտ/Life
Լևոն Արոնյանը 5-րդն է Սենթ Լուիսի կայծակնային շախմատի մրցաշարում
ԱՄՆ-ում ավարտվել է St. Louis Rapid & Blitz գերհզոր միջազգային մրցաշարը, որին, բացառությամբ աշխարհի չեմպիոն Կարլսենի, մասնակցել են աշխարհի բոլոր ուժեղագույն շախմատիստները:
36 հնարավորից վաստակելով 22.5 միավոր` մրցաշարի հաղթող է դարձել Հիկարու Նակամուրան, ֆրանսիացի գրոսմայստեր Մաքսիմ Վաշիե-Լագրավը 21.5 միավորով գրավել է 2-րդ հորիզոնականը, իսկ Շահրիյար Մամեդյարովը եզրափակել է լավագույն եռյակը:
Ֆաբիանո Կարուանան 20 միավորով դարձել է չորրորդը, իսկ Լևոն Արոնյանը 18 միավորով գրավել է միայն 5-րդ հորիզոնականը: