Ոստիկանությունը հայտարարում է օգոստոսի 17-ի հանրահավաքի ընթացքում անօդաչու սարքերով տեսանկարահանումներն արգելելու մասին

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հայտարարություն է տարածել օգոստոսի 17-ին կայանալիք հանրահավաքի ընթացքում անօդաչու սարքերի միջոցով տեսանկարահանումն արգելելու մասին՝ շեշտելով, որ նման փորձերը կասեցվելու են: ՀՀ ոստիկանության տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Զանգվածային լրատվության միջոցներին հայտնում ենք, որ օգոստոսի 17-ին տեղի ունենալիք հանրահավաքի մասնակիցների անվտանգությունը ապահովելու նկատառումներից ելնելով՝ արգելվելու է անօդաչու սարքերի միջոցով տեսանկարահանումն օդից, և նման փորձերը կասեցվելու են։ ԶԼՄ-ների ներկայացուցիչներին խնդրում ենք ձեռնպահ մնալ տեսանկարահանման այդ միջոցների կիրառումից։ Շնորհակալություն ենք հայտնում համագործակցության եւ փոխըմբռնման համար»։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.