Հրանտ Մարգարյանը ՀՅԴ-ն հանեց աճուրդի

ՀՅԴ-ական Հրանտ Մարգարյանի՝ «Ազատության»-ը տված հարցազրույցը բավական  հակասական տպավորություն է թողել. մի կողմից՝ Մարգարյանը Քոչարյանին ներառել է  2008-ի մարտի 1-ի ողբերգության մեղավորների ցանկում՝ առաջին նախագահի հետ միասն, մյուս կողմից՝ չի բացառել երկրորդ նախագահի հետ համագործակցությունը: Դրան զուգահեռ բավական կոշտ է արտահայվել Փաշինյանի  կամ փաշինյանական Հայաստանի հասցեին՝ հայտարարելով, թե երկրում չկա մրցակցային մթնոլորտ, այլընտրաքային կարծիք հնչեցնելու իրավունք և այլն: Բազմիցս է նշվել, որ ներկայումս Կառավարության կազմի մեջ մտնող քաղաքական ուժերից հենց ՀՅԴ համար է ստեղծվել անչափ վտանգավոր մթնոլորտ. այս քաղաքական ուժը հայտնվել է լուսանցքում մնալու ռեալ վտանգի առաջ՝ շատ լավ գիտակցելով, որ ինքնին այսօրվա Դաշնակցությունը ՀՀ քաղաքական գունապնակի իրական մաս կազմելու շանսեր կարող է ունենալ միայն այն պարագայում, եթե կարողանա ինչ-որ մեկին կցվել, միանալ առաջատարներից որևիցե մեկին՝ ընտրություններին զրոյական ադյունք չգրանցելու համար: Հենց դրա համար է, ըստ էույան, Մարգարյանի հարցազրույցը լի բազմաթիվ հակասական մտքերով. մե՛կ «նալին է խփում», մե՛կ էլ՝ «մեխին»՝ կարծես փորձելով բոլոր հնարավոր ուղղություններով հստակ ազդանշաններ ուղղարկել առ այն, որ ՀՅԴ-ն պատրաստ է դառնալ վստահելի կցորդը ցանկացած մեկի, ով  համագործակցության հնարավորություն կընձեռի այս քաղաքական ուժին: Այս պարագայում, իհարկե, խոսքը գնում է Քոչարյանի ու հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի մասին: Իսկ թե կոնկրետ ինչով է պայմանավորված ՀՅԴ նմանօրինակ    անորոշ դիրքորոշումը կամ կեցվածքը, պարզ է միագամից.  այս ուժն ակնհայտորեն անորոշություն է տեսնում քաղաքական դաշտում ու փորձում է միանգամից երկու մոր կաթ ուտող  խելացի գառան դերում հանդես գալ՝ բացահայտորեն չնզովելով Փաշինյանին, չբոյկոտելով նրա կառավարությունն ու դեռևս հրաժարվելով այն լքել՝ սույն հանգամանքը մատուցելով որպես «մեծ զիջում» Փաշինյանին՝ միաժամանակ հստակ ազդանշաններ է ուղարկում Քոչարյանի ուղղությամբ՝ պատրաստ լինելով առաջին իսկ հնարավորության դեպքում հանդես գալ հեղափոխությանն ընդդիմացողի դերում՝ հօգուտ  Փաշինյանին հակակշիռ դառնալու հավակնութուններ դրսևորող Քոչարյանի: Իհարկե, Մարգարյանի սույն հարցազրույցն այսքան լղոզված չէր լինի, եթե ՀՅԴ-ն վստահ լիներ, որ Քոչարյանն իսկապես շանսեր ունի  գործուն քաղաքականություն վերադարձի, հաջողելու, սակայն երևում է՝ նրանք դեռևս ինչ-ինչ հարցերում կասկածներ ունեն, այդ իսկ պատճառով ձեռնպահ են մնում Նիկոլի դեմ բացահայտ ապստամբություն բարձրացնելուց՝ շատ լավ հասկանալով դրա բատթարագույն հետևանքները հատկապես ՀՅԴ ներկա ղեկավարության համար՝ գործիչների, որոնք, եթե անկեղծ, ամենաշատն են նպաստել այս քաղաքական ուժի մարգինալիզացմանը քաղաքական դաշտում. խնդիրը ոչ թե թղթի վրա գրի առնված գաղափարական թեզերն են, այլ՝ ներկուսակցական կյանքում դրանց կենսունակության հարցը: Norlur.am
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.