Փաշինյանին թույլ չեն տա

Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը դիմել է համապատասխան միջազգային կառույցներին՝ վերջին տասնամյակներին հանրային միջոցների յուրացման, այլ ապօրինի ճանապարհներով կուտակված ու Հայաստանից դուրս բերված գումարները հետ վերադարձնելու նպատակով, սկսեցին հնչել տարբեր կարծիքներ այն հարցի շուրջ, թե որքանո՞վ կարող է Հայաստանի այս քայլն իսկապես արդյունավետ լինել, և կամ կհաջողվի՞, արդյոք, նոր իշխանություններին Հայաստանից թալանված ամբողջությամբ հետ բերել: Որքան էլ ցավալի է, սակայն պետք է արձանագրել, որ փորձագիտական կարծիքներն ու հնչած գնահատականները մխիթարիչ չեն. չնայած աշխարհում քիչ չեն այն երկրները (օրինակ՝ Ֆիլիպիններ, Պերու, Նիգերիա), որոնք ներսում տեղի ունեցած ժողովրդավաական գործընթացներից հետո փորձել են հետ բերել թալանված ու երկրից արտահոսած գումարները, սակայն  ինչպես պրակտիկան է բազմիցս ապացուցել, նախ՝ նման գործընթացը, որպես կանոն, ինքնին չափազանց ժամանակատար է՝ պայմանավորված միանգամայն օբյեկտիվ հանգամանքներով, երկրորդ՝ չի եղել գեթ մեկ դեպք, երբ հնարավոր դառնար այս կամ այն երկից դուրս բերված գումարների ամբողջական ու լրիվ վերականգնում. որպես կանոն մի քանի հարյուր միլիոն դոլարի վերակագնման ու հետբերման մասին կարող է խոսք լինել, քանի որ այն մեխանիզմները, որոնք կիրառվում են նման դեպքերում, իսկապես անխոցելի են ու իրենց հետևից «հետքեր» չեն թողնում: Սա՝ հարցի տեխնիկական կողմը: Հարց է առաջանում, սակայն, թե չի՞ կարող, արդյոք, ըստ էության. միլիարդներին վերաբերող այս հարցում առկա լինել նաև սուբյեկտիվ գործոն կամ խոչընդոտներ: Կասկած չկա, որ նման սուբյեկիվիզմ, այնուամենայնիվ, նույնպես առկա է սույն խնդրում և ահա թե որն է  այն: Գաղտնիք չէ, որ Արևմուտքի դարավոր հեգեմոնիան երկար տասնամյակներ շարունակ հիմնված է ոչ այնքան ռազմական ուժի, որքան ֆինանսի վրա. աշխարհի կառավարման շվեյցարական մոդելն արդեն չափազանց երկար ժամանակաշրջան է, ինչ գերիշխղ է աշխարհում. աշխարհի կառավարման այդ կապիտալիստական մոդելի հիմնահենքն, ըստ էութան, Արևմուտքի ֆինանսական հեգեմոնիան երաշխավորող դոլարն է. Արևմուտքը ֆինասնական անգերազանցելի նվաճումներ է ունեցել հիմնականում երկորդ ու երրորդ աշխարհների նկատմամբ որդեգրած քաղաքականության շնորհիվ: Աշխարհում կոռուպցիայի կամ այլ ապօրինի  գործողութույնների վերջնարդյունք դարձած կեղտոտ փողերը, գաղտնիք չէ, հիմնականում հանգրվանում են արևմտյան դրամատներում, ու միայն ենթադրել կարելի է, թե ինչպիսին կլիներ Արևմուտքն այսօր, եթե այդ փողերի հոսքն արևմտյան վերահսկողության տակ գտնվող օֆշորներ ու զանազան բանկեր արգելվեին: Մեծ փողերը շատ հաճախ չունեն հաստատ  ծագում, չունեն և մշտական տեր: Դրանց իրական տերերը նրանք են, որոնց վստահված է հաճախ անհայտ կամ կասկածելի ծագման փողերի վերահսկողությունն ու «ապահովագրումը»: Իսկ այս ամենը նշանակում է մեկ բան. փողերի վերադարձը Հայաստան ընդամենն ինչ-որ ֆինանսաիրավական պրոցես չէ, այն նույնիսկ աշխարհաքաղաքականություն էլ չէ՝ չնայած ակնհայտորեն դրա առկայությանն այս հարցում. խնդիրը  շատ ավելի գլոբալ է ու առնչվում է այն գերազդեցիկ շրջանակների ֆինանսական շահերին, որոնք  աշխարհում այսօր շատ ավելին են որոշում ու անում, քան ցանկացած հզորության պետության ղեկավար կամ կառավարություն: Եվ ուրեմն՝ ո՞րն է երաշխիքը, որ նույն այդ շրջանակներն իսկապես կթույլատրեն, ըստ էության, սեփական ֆինասնական շահի հաշվին միլիարդների դուրսբերումն արևմտյան օֆշորներից ու բանկերից միայն հանուն հայ ժողվրդի բարեկեցության կամ Հայաստանի հզորացման… Բոլոր դեպքերում, եթե նույնիսկ չհաջողվի էլ Հայաստանից  արտահոսած գումարների մեծ մասը հետ բերել, անվիճելի է, որ հետևողական լինելու դեպքում հնարավոր կլինի այդ միջոցների գոնե մի մասի վերադարձը՝ Հայաստան. մեր պես երկրի համար մի քանի հարյուր միլիոնը կամ մեկ-երկու միլիարդն էլ է բավական մեծ գումար: Norlur.am
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.