«Աբովյան» ՔԿՀ-ում նշվել է Աստվածամոր Վերափոխման տոնը

Օգոստոսի 12-ին Հայ առաքելական եկեղեցին մեծ շուքով և հադիսավորությամբ նշել է հայ եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդը՝ Ս. Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը: Այս տոնին բոլոր եկեղեցիներում պատարագից հետո կատարվում է խաղողօրհնության կարգը: Հայ առաքելական եկեղեցու բարեպաշտական արարողությունը նշվել է նաև «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի կրոնական անկյունում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ ՔԿԾ հանրային կապերի բաժնից։ Մինչ խաղողօրհնեքի արարողակարգը, դատապարտյալները ելույթ են ունեցել օրվա խորհրդին նվիրված ասմունքով և երգերով: Այնուհետ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի հոգևոր հովիվ Տեր Արսեն քահանա Համբարձումյանի ձեռամբ և Գևորգ սարկավագ Խաչատրյանի մասնակցությամբ խաղող օրհնվել է և բաժանվել ներկաներին: Արարողությունն ավարտվել է մոմավառությամբ:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.