fbpx
/// Բակո Սահակյանն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

Բակո Սահակյանն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 14-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել են արցախա-ադրբեջանական սահմանի ներկա իրավիճակին, մեր կողմից ձեռնարկված միջոցներին ու իրականացվելիք աշխատանքներին և 2018թ. առաջին կիսամյակում Արցախի Հանրապետության ֆինանսատնտեսական ցուցանիշներին վերաբերող հարցեր:

Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Համապատասխան զեկույցներով հանդես են եկել պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը և պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

Օրակարգային հարցերի քննարկումից և համապատասխան հանձնարարականներ տալուց հետո նախագահ Սահակյանը հանդես է եկել նաև ելույթով, որտեղ կանգ է առել ներքին և արտաքին քաղաքականությանն առնչվող մի շարք հարցերի վրա:

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2018-08-14T19:11:09+00:00 Օգոստոսի 14 19:11|Լեռնային Ղարաբաղ|0 Comments
//
//