Քոչարյանը բախվեց իրականությանն ու ջախջախվեց

Քոչարյանի՝ օգոստոսի 14-ի  տապալված ասուլիսն, ըստ էության, լիովին արտացոլեց այն իրավիճակը կամ այն տրամադրությունները, որ այժմ ստղծվել են այդ անձի շուրջ հատկապես հասարակության շրջանում. ցուցարարների ներխուժումը ասուլիսի դահլիճ՝ Քոչարյանի ականջին տհաճ վանկարկումները շուրթերին, գալիս են ապացուցելու, որ ոչինչ իրականում չի մոռացվել, ու մարտի 1-ի մեկ տասնյակի հասնող զոհերի արյունը դեռ չի չորացել: Դատելով ամենայնից՝ վերաքննիչ դատարանի՝ Քոչարյանին ազատելու վերաբերյալ համպատասխան վճիռն, ըստ էության, լիովին հակառակ ազդեցություն է ունեցել. արդարացվելու ու հասարակությանը «մաքրված» ներկայանալու փոխարեն Քոչարյանն է՛լ ավելի խստորեն է դատապարտվել, բայց այս անգամ ոչ թե անմիջապես դատարանի կողմից, այլ հենց հասարակության՝ հանգամանք, որը, թերևս, ավելի մեծ պատիժ է Քոչարյանի համար, քան եթե նա շարունակեր մնալ ճաղերի հետևում՝ անմեղության կանխավարկածը դրոշակ դարձրած: Եվ հարցն այստեղ միայն բարոյական հարթության մեջ չէ, բնա՛վ, այլ առաջին հերթին քաղաքական, քանի որ ակնհայտ է՝ եթե մի մարդու անգամ թույլ չեն տալիս ասուլիս անել ու սեփական խոհերով կիսվել հասարակության հետ՝ ստիպելով նրան բախվել այդ նույն հասարակության ցասման պատին, ապա ի՞նչ խոսք կարող է լինել նրա՝ քաղաքականություն վերադարձի մասին՝ առհասարակ: Ի դեպ՝ ասում են, որ Քոչարյանն իր ասուլիսի ընթացքում հայտարարություն էր կատարելու՝ ակտիվ քաղաքականություն վերադառնալու մասին: Անկասկած, ոչ ոք իրավունք չունի խախտելու անմեղության կանխավարկածն՝ ելնելով առնվազը մարդու իրավուքների ու հիմնարար ազատությունների  մասին հայտի սկզբունքից: Միանշանակ է, սակայն, որ քանի դեռ  «Մարտի 1-ի» գործը մնում է բաց, իսկ Քոչարյանին ուղղված սուր  հարցերն էլ՝ անպատասխան, վերջինս կարող է առհասարակ մոռանալ քաղաքականություն տանող բոլոր ուղիների մասին: Նախ՝ արդարադատություն ու հետո միայն վայելքներ. կարկանդակները կսպասեն… Norlur.am
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.