Ահա թե ինչի մասին պետք է մտածել

Օգոստոսի 9-ին Ամուլսարի շուրջ իրավիճակը կրկին լարվել էր. դեպի սար տանող հողային ճանապարհները  բողոքավորները փակել էին՝ թույլ չտալու «Լիդիան Արմենիա»-ի տեխնիկայի տեղաշարժը դեպի շինհրապարակներ։ Իրենց հերթին նրանց էին այցելել ոստիկանները՝ փորձելով իրավիճակին տեղում լուծում տալ ու ճանապարհը բացել: Բազմիցս անդրադարձել ենք Ամուլսարի խնդրին ու ևս մեկ անգամ մանրակրտորեն ներկայցնել ստեղծված իրավիճակը, թերևս, հարկ չենք համարում: Սակայն ակնհայտ է, որ  այս ամենն այլևս վերածվում է յուրատեսակ շոուի, որի թիրախում առաջին հերթին հայտնվում են այն քաղաքացիները, որոնք հնարավորություն են ձեռք բերել «Լիդիան Արմենիա»-ի կատարած ներդրումների արդյունքում աշխատանք ունենալ ու պահել սեփակա ընտանքիները, չարտագաղթել: Ինչպես հայտնի է, նույն օրը Երևանում՝ Կառավարության շենքի դիմաց, քաղաքացի Արմեն Երանոսյանը, ի նշան բողոքի, մեխել էր ոտքերը նստարանին: Նա այդ քայլով իր բողոքն էր արտահայտել իրեն աշխատանքից ազատելու դեմ. աշխատել է Սոթքի ոսկու հանքում: Առաջին հայացքից այս երկու իրադարձությունները կարող են և միմյանց հետ չկապվել, սակայն առավել նրբանկատ գտնվելու դեպքում բնավ դժվար չէ որոշակի աղերսներ տեսնել սրանց միջև: Տեսնես էլի քանի հոգի պետք է իրենց մեխեն, որպեսզի ոմանց գլուխը մտնի այն, որ եկրում աշխատանք ճարելն այսօրվա դրությամբ դարձել է շատերի համար գործնականում անհնարին, հազվագյուտ մի բան, ինչը նշանկում է, որ յուրաքանչյուր աշխատետեղ պետք է արժևորել, պետք է գնահատել: Նրանք, ովքեր այսօր միանգամայն անհիմն կերպով ճանապարհներ են փակում, խոչընդոտում «Լիդիան Արմենիա»-ին իրականացնել սեփական գործառույթներն ու աշխատել, կամա-ակամա նպաստում են նոր երանոսյանների ի հայտ գալուն,  հասարակության մեջ նման ծայրահեղ դրսևորումների ավելացմանն ու համընդհանուր հիասթափվածությանն ու հուսալքությանը: Լա՛վ, ինչպե՞ս կարելի է հանուն մի քանիսի բիզնես շահի հարցականի տակ դնել բազմաթիվ ընտանիքների մարդավարի գոյությունն  ու ամեն բան վերածել կրկեսի, ո՞վ է սրա համար պատասխան տալու… Մեկընդմիշտ պետք է հասկանալ մեկ պարզ ճշմարտոթյուն. չի կարող մի քանի կասկածելի դեմքերի անձնական բիզնես շահը դառնալ գերակա շահ բոլորի համար: Գերակա պետք է լինի սովորական մարդկանց ու ընտանիքների մարդավարի գոյապահպանման խնդիրը, որի լուծմանը պետք է ուղղված լինեն անխտիր բոլորի ջանքերը՝ հասարակական կազմակերպություններից մինչև պետական համապատասխան օղակներ: «Լիդիան Արմենիա»-ի դեմ դուրս եկածները տեսնես իրենք իրենց հաշիվ տալի՞ս են, թե իրենց անիմաստ գործողություններով քանի հոգու ճակատագրի վրա են քար գցում: Դժվար թե… Norlur.am                
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.