Աշոտ Արսենյանը պետք է պատասխան տա․ գործարար Մուրադյանը ժամանել է Հայաստան (տեսանյութ)

Հուլիսի 26-ին ՌԴ կատարած աշխատանքային այցի շրջանակներում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Սանկտ Պետերբուրգի հայ գործարարների հետ: Հանդիպման ընթացքում, ինչպես տեղեկացրել էինք գործարար Մուրադ Մուրադյանը դիմելով վարչապետին   պատմել էր  Աշոտ Արսենյանի կողմից իր և Կորյուն Հակոբյանին քցելու, ունեցվածքին ապօրինի տիրանալու պատմությանը: Խոսակցության ընթացքում Փաշինյանը նշել էր, որ տեղեկացված է այս պատմությունից, գործընկեր Կորյուն Հակոբյանը Գորիս կատարծ այցի ընթացքում ևս դիմել է իրեն։ Փաշինյանը  գործարար Մուրադ Մուրադյանին առաջարկել էր  իր հետ նույն ինքնաթիռով վերադառնալ Հայաստան և արդարությունը վերականգնելու համար դիմել իրավապահ մարմիններին: Գործարարն էլ խոստացել էր արդարությունը վերականգնելու դեպքում երեք միլիարդի ներդրում կատարել Հայաստանի տնտեսությունում և այլ գործարարների ևս մասնակից դարձնել տնտեսության զարգացմանը: Այսօր գործարար Մուրադ Մուրադյանը ժամանել է Հայաստան։ Նա Irakanum.am-ի  հետ զրույցում ասաց, որ վարչապետի հետ նույն ինքնաթիռով չի կարողացել ժամանեկ Հայաստան տեխնիկական խնդիրների պատճառով։ Գործարարն ասաց, որ Հայաստանում է արդարադատությունը վերականգնելու ակնկալիքով։ «21 տարի Հայաստան չեմ եղել, եւ ոնց որ ասել եմ վարչապետին նորից ռիսկ եմ անելու եւ ներդրում եմ անելու»,- ասաց Մուրադյանը, հավելելով, որ հերթական անգամ հանդիպելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Հարցին, թե ինչ սպասելիքներ ունեք գործից, որի արդյունքում ինչպես պնդում եք տուժել եք։ «Ինձ եւ Կորյու նին մեզի ինչքան չի հետաքրքրում գումարը,  մենք ուզում ենք, որ սաղ աշխարհը իմանա, որ մենք մեղավոր չենք եղել, մեզի քցել են։ Աշոտ Արսենյանը պետք է պատասխան տա։ Ուզում եմ դիմել Աշոտ Արսենյանին, ես այստեղ լինելու եմ մեկ շաբաթ։ Աշոտ Արսենյան ուշադիր լսեք, դու ունես մեկ շանս, եթե Արսենյանը այսօր գա եւ մեր նստի խոսակցության, մենք ինչ-որ ներդրել ենք այդ ժամանակ, դրան գումարած 21 տարվա շահույթները, որոնք մենք պետք է ստանայինք, եթե դրա հիսուն տոկոսը փոխանցի բանակին, մենք իրան ներում ենք»,- ասաց Մուրադ Մուրադյանը։ Նա նաեւ նշեց, որ աջակցելու է հայկական բանակին, եւ կոչ է անում մյուս գործարարներին միանալ այդ նախաձեռնությանը։ Այլ մանրամասներ՝ տեսանյութում։   https://youtu.be/vdGaXTVjaN0 Սկզբնաղբյուր կայք՝ Irakanum.am
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.