Թիրախում ԲՀԿ-ն է. ո՞ւմ պլաններն է խառնել Նաիրա Զոհրաբյանը

Սեպտեմբերին տեղի ունենալիք Երևանի ավագանու ընտրություններին չնայած դեռևս որոշակի ժամանակ կա, ու քարոզաշավի մասին խոսելը վաղ է, սակայն դատելով ամենայնից` որոշ ուժեր որոշել են իրենց քարոզչությունն, ինչպես ասում են, դեռ էս գլխից, բայց ոչ թե «հանուն», այլ «ընդդեմ» սկզբունքով. թիրախում հայտնվել է Երևանի քաղաքապետի ԲՀԿ թեկնածու Նաիրա Զոհրաբյանը: Թե ինչով է կարող է պայմանվորված լինել անձամբ Զոհրաբյանին թիրախի տակ առնելու հանգամանքը, որն, ի դեպ, ասում են, մտահղացվել ու իրականացվում է  հատկապես ՔՊ-ական ուժերի կողմից, այնքան էլ դժվար չէ կռահել.  Զոհրաբյանն ակնհայտորեն անհարմար մրցակից է  «Քաղաքացիական պայմանագրի» կողմից առաջադրված Հայկ Մարությանին, ինչի պատճառով էլ, ըստ էության, ոմանք որոշել են սև փիառի միջոցով ու հենց Զոհրաբյանի հաշվին ինքնահաստատվել: Անշուշտ, Զոհրաբյանի դեմ վաղաժամ մարտի նետվածների նպատակները  հեռահար են, ու հարցն այստեղ միայն Երևանի քաղաքապետի ընտրություններին չէ, որ վերաբերում է. խնդիրը միանշանակորեն կապված է խորհրդարանական արտահերթ ընտրությունների հետ: Բոլորն էլ հասկանում են, որ միակ քաղաքական ուժը, որն իսկապես կարող է խորհրդարանական ընտրություններին մրցունակ գտնվել, «Ծառուկյան» դաշինքն է կամ ԲՀԿ-ն: Ճիշտ է հեղափոխական էյֆորիան իրեն դեռևս զգացնել է տալիս, բայց ոչ ոք չունի որևիցե երաշխիք, որ այն էյֆորիան, որը կա այսօր, կարող է պահպանվել ընդհուպ մինչև 2019-ի գարուն՝ ժամանակահատված, երբ գալու է այլևս «քարերը հավաքելու» ժամանակն ու հատկապես հեղափոխության տնտեսական արդյունքներն ամփոփելու շրջանը: Հաշվի առնելով այն, որ սուտ օբյեկտիվորեն այժմ Հայaստանի առաջ կուտակված տնտեսական հոծ խնդիրենրի լուծման համար առնվազը մի քանի տարի է պետք լինելու, իսկ հասարակությունը փոփոխութուններ է ուզում հենց հիմա ու չի ցանկանում փիլիսոփայորեն վերաբերվել իրավիճակին, ոմանց սպասելիքները կարող են և չարդարանալ, ու խնդիր է առաջանում «կանխարգելիչ միջոցառումների», որոնց էլ, ըստ էության, ականատես ենք դառնում: Շատ վերլուծաբաններ այն կարծիքին են, որ պայմանավորված նույն հեղափոխական էյֆորիայով՝ Հայկ Մարությանը հասանելիության տիրույթում չի գտնվելու` բոլոր դեպքերում. Փաշինյանն ում անունը տվել է, նա էլ ուզած-չուզած դառնալու է Երևանի քաղաքապետ: Միգուցե ամեն բան հենց այդպես էլ կա, սակայն նշանակո՞ւմ է դա, արդյոք, որ մարդիկ այլևս զրկվել են սթափ մտածելու  կարողությունից, իհարկե, ո՛չ. պայքար լինելու է, ու այն ընթանալու է կոնկրետ ծրագրերի ու գաղափարների շուրջ: Norlur.am          
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.