Խոսել Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մասին՝ իրավական փաստարկներով անիմաստ է

Խոսել Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մասին՝ իրավական փաստարկներով անիմաստ է, քանզի պարզից էլ պարզ է, որ Փաշինյանը քաղաքական պատվեր է իջեցրել Մարտի 1-ի գործի «բացահայտման» շրջանակներում ձերբակալել երկրորդ նախագահին և էլի մի շարք մարդկանց, իսկ ներքևի օղակներն էլ զբաղված են կար ու ձևով՝ փորձելով հնարավորինս իրավական ձևակերպումներ կարել՝ քաղաքական պատվերը քողարկելու և դրան իրավական տեսք տալու համար… Բայց քանի որ Փաշինյանն ու նրա տակինները լիարժեք չեն վստահում դատավորներին՝ մի կողմից հակահայաստանյան գործունեություն իրականացնող և մեզանում ԱՄՆ-ի շահերը սպասարկող գրանտակեր 1in.am-ներին ու լրագիրներին, սաքունցներին և լևոնբարսեղյաններին քսի են տվել վերաքաննիչ դատարանի դատավորի վրա, որպեսզի դատավորը չհամարձակվի փոխել նախագահ Քոչարյանի կալանքը, իսկ երեկ էլ դատավորի դեմ արշավի միացավ Հայաստանում Սորոսի պաշտոնական ներկայացուցչի եղբայրը՝ ՀԿԾ-ի ղեկավարը, ով ևս հստակ մեսիջ ուղարկեց դատավորին` չփոխելու նախագահ Քոչարյանի կալանքը: Եվ ինչու են նախագահ Քոչարյանի ազատազրկմամբ ավելի ճիշտ քաղաքական պրոցեսներից մեկուսացնելուն ակտիվորեն ինտեգրվել հակառուսական գործունեությամբ զբաղվող հայտնի գրանտախեղդերը՝ պատասխանը ևս շատ պարզ է. շահարկելով մարտի 1-ի գործը՝ հայրենի գրանտակերները, սորոսականները փորձում են մեկուսացնել Ռուսաստանի՝ ավելի կոնկրետ՝ Վլադիմիր Պուտինի հետ ընկերական հարաբերություններ ունեցող Ռոբերտ Քոչարյանին, ում նախագահության օրոք Հայաստանն ապրել է իր զարգացման լավագույն տարիները մեկուսացնել և զրկել առաջիկա քաղաքական իրադարձություններին մասնակցելու հնարավորությունից, քանզի մեր գրանտակերների Արևմտյան հայրերը լավ հասկանում են , որ Քոչարյանն այն մարդն է, ով ունակ է կոնսոլիդացնելու հայաստանյան քաղաքական դաշտն ու թույլ չտալով Փաշինյանին և իր տակի գրանտակերներին՝ փչացնել հայ-ռուսական հարաբերություններն ու Հայաստանը դարձնել պրոարևմտյան երկիր՝ վտանգելով նույն Հայաստանի անվտանգությունն ու գոյությունը… Հայաստանի ճակատագրով մտահոգ բոլոր քաղաքական ուժերը, բանականությամբ օժտված քաղաքացիներն, ում համար թանկ է Հայաստանի Հանրապետությունը պարտավոր են համախմբվել և Հայաստանը Ռուսաստանից կտրել և Արևմուտքի ձեռքում Ռուսաստանին ցավեցնելու բութ գործիքի սարքելու Նիկոլ Փաշինյանի և նրա տակ ծվարած հակահայ գրանտակերների ազգադավ և զազրելի ծրագիրի դեմն առնելու : Ռոբերտ Քոչարյանն այս ազգադավ ծրագրի իրագործման ճանապարհին է կանգնած՝ դրա համար էլ Արևմուտքն իր գրանտակերների միջոցով փորձում է ճանապարհից հեռացնել Քոչարյանին, իսկ Ռուսաստանն էլ կոշտ հայտարարություններուվ սատարում է Քոչարյանին և սա էն դեպքն է, որ Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը կրկին անգամ համընկնում են Ռուսաստանի հետ, քանզի մյուս ճանապարհը տանելու է Հայաստանի կործանման: Ի դեպ, եթե ուշադիր լինեք, թե ինչպիսի արագությամբ են սրվում իրանաամերիկյան հարաբերությունները, որին զուգահեռ Փաշինյանի կառավարությունը բարձրաձայնում է Հայաստանում ռուս սահմանապահների ֆունկցիաների փոփոխման մասին (Պնախարար Դավիթ Տոնոյանը հայտարարեց, որ կարող են փոփոխություններ լինել համաձայնագրում), իսկ ռուս սահմանապահները կանգնած են նաև հայ-իրանական սահմանին` հասկանալի կդառնա, որ ԱՄՆ-ն գրանտակերների միջոցով փորձում է Հայաստանը կտրել Ռուսաստանից, մեր երկիրն օգտագործի նաև հակաիրանյան ճակատում : Կարճ ասած` գիտակցելով, թե` ոչ Փաշինյանն ու իր գրանտակեր շրջապատը Հայաստանը դարձնում են ԱՄՆ-ի ձեռքին գործիք, իրականում, Հայաստանի կարևորագույն դաշնակիցների` Ռուսաստանի և իրանի դեմ պայքարում: Դիտավորյալ չեմ փակում քոմենտների հնարավորությունը, որպեսզի առողջ բանականությամբ օժտված մարդիկ կարողանան քննադատել ինձ կամ կիսել տեսակետներս, իսկ անձնական վիրավորանքներ հասցնողներին համարում եմ անաբարոյականի լակոտներ և հեռացնելում եմ նրաց քոմենտները:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.