Այո, ՀՀ Վարչապետին դիմելը դառնում է պարտադիր անհրաժեշտություն....

Խնդրում եմ տարածել... Մտահոգիչ է, բայց մեր երկրում դեռ կան պաշտոնյաներ ովքեր ոչ միայն անհամատեղելի են լրջության հետ, այլև տևական ժամանակ ՛՛վայելում են՛՛ դրա ՛՛հաճույքները՛՛: Անլրջությունը բացարձակ կապ չունի օրինականության հետ: Այդ հանգամանքը հաշվի առեք և եթե ձեզ այդ մասին դեռ չեն ՛՛հուշել՛՛, ապա խնդրեք թող ՛՛բացատրեն՛՛, որ Արմեն Դանիելյանին նման անհեթհեթ գրություններով պատասխանելը բարեխիղճ մոլորության ժանրից է... և համարժեք վերաբերմունքի կարժանանա... Իմ պահանջը հետևյալն է. անվավեր ճանաչել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ինձ ազատելու ՀՀ Նախագահի 2013թ. հոկտեմբերի 15 ՆՀ- 264 –Ա հրամանագիրը: Այդ հրամանագրում բացակայում են ինձ դատախազի պաշտոնից ազատելու՝ «Դատախազության մասին» ՀՀ օրենքով նախատեսված բոլոր հիմքերը, հետևաբար ՀՀ նախագահի հրամանագիրն ընդունվել է օրենքի խախտմամբ, այդ թվում` օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով: Մեր երկրում քաղաքացիների կարևորագույն պահանջը եղել և մնում է արդարության և օրինականության պահանջը: ՀՀ դատախազության 100-ամյակի կապակցությամբ միջոցառմանը ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն հատուկ ընդգծեց, որ Հայաստանում դատախազության կարևորագույն խնդիրը պետք է լինի օրինականության ապահովումը: «Օրինականությունը չպետք է հաշվի առնի, թե ով է օրինականության հետ առնչվող օբյեկտը՝ իշխանավոր, թե ընդդիմադիր, գործող պաշտոնյա, թե նախկին պաշտոնյա և որևէ կապ չպետք է ունենա այս վերաբերմունքը և քաղաքականությունը քաղաքական որևէ ենթատեքստի հետ»,- նշեց ՀՀ վարչապետը: ՀՀ նախագահի աշխատակազմից ստացել եմ ՀՀ Նախագահ պրն. Ա. Սարգսյանին իմ կողմից հասցեագրված նամակի պատասխանը, որից հետևում է, որ ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Էմիլ Տարասյանը 2018թվականի հուլիսի 10-ին գրություններ է հասցեագրել ՀՀ արդարադատության նախարարությանը և ՀՀ գլխավոր դատախազությանը, ապա այդ գերատեսչություններից ստացված գրությունները փոխանցել ինձ՝ իբրև պատասխան (այս մասին անպայման առաջիկայում կխոսեմ): Վստահ եմ, որ վերը նշաված գերատեսչություններից ստացված գրությունները քննարկման առարկա չի դարձել ՀՀ նախագահի աշխատակազմում, քանզի, եթե քննարկեին, ապա կպարզվեր, որ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պատասխան-գրությունը բացարձակ կապ չունի իմ կողմից ներկայացված հարցադրումների հետ: Այսպես. ՀՀ Արդարադատության նախարարի պատասխանն ինքնին բովանդակալից է և փաստում է, մեջբերում եմ...՛՛Հանրապետության նախագահը, ի տարբերություն 2005 թվականի խմբագրությամբ Սահմանադրության, չունի գլխավոր դատախազի տեղակալ նշանակելու և ազատելու սահմանադրական լիազորություն, հետևաբար, Հանրապետության նախկին նախագահի՝ 2005 թվականի խմբագրությամբ Սահմանադրության հիման վրա ընդունված գլխավոր դատախազի տեղակալին ազատելու մասին հնամանագիրն անվավեր ճանաչելու հարցը Հանրապետության նախաագահի կողմից քննարկման ենթակա չէ: Բացի այդ, Սահմանադրության 176-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն դատախազության կազմավորման և գործունեության կարգը սահմանվում է օրենքով, իսկ ՛՛Դատախազության մասին՛՛ օրենքի 36-րդ հոդվածից բխում է, որ գլխավոր դատախազի տեղակալը նշանակվում է գլխավոր դատախազի կողմից...՛՛, մեջբերման ավարտը: Իսկ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի գրությունը բացարձակ իմ դիմումի հետ կապ չունի: Հանրապետության նախագահին դիմել եմ քննարկելու նախկին ՀՀ նախագահի հրամանագիրը անվավեր ճանաչելու հարցադրումը: Ես երբեք չեմ դիմել ՀՀ հատուկ քննչական ծառայությանը ՀՀ նախագահի հրամանագիրը անվավեր ճանաչելու խնդրանքով, հետևաբար ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից 22.06.2018թ. քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը, կամ այդ ակտը դատական կարգով չբողոքարկելը, բնավ էլ ինձ չի զրկել իմ խախտված իրավունքները պաշտպանելու հնարավորություններից: Ես ինքս եմ որոշում՝ ինչ եղանակով և միջոցներով պաշտպանել իմ խախտված իրավունքները... Մի կարևոր նկատառում. Այո, ես ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից կայացված որոշումը չեմ բողոքարկել, քանի որ մեծ վստահության ունեմ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի և նրա կողմից ղեկավարվող ծառայության նկատմամբ: Բացի դա այդ որոշման օրինականությունը հաստատվել է դատախազի կողմից: Գուցե ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը չի նկատել, բայց այդ որոշման մեջ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին առընթեր ՀԿԳ ավագ քննիչը պարզել և արձանագրել է, որ. «...Արմեն Դանիելյանին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ազատելու դեպքում բացակայել են դատախազին պաշտոնից ազատելու՝ «Դատախազության մասին» ՀՀ օրենքով թվարկված բոլոր հիմքերը, այդ թվում նրա գրավոր դիմումը, հետևաբար՝ նա զբաղեցրած պաշտոնից ազատվել է օրենքով սահմանված կարգի խախտմամբ»: Ես պատրաստվում եմ պաշոնապես դիմել ՀՀ Վարչապետ պրն. Ն. Փաշինյանին, որովհետև ոմանք նվազագույն շանս չունեն ուղիղ նայելու օրինականությանը և բացահայտ ՛՛ծաղրում են՛՛ են մարդկանց օրինական և արդարացի պահանջները: Համոզվեցի, որ վերափոխվել ոչ բոլորին է հաջողվում, կամ ինչպես ժողովուրդն է ասում՝ կարմիր կովը կաշին չի փոխում... Հ.Գ. Չմոռանաք գյումրեցի նախկին պատգամավորի խոսքերը. գիտենք, «ով ով է, ում պապն ու մամն ով է, ում տղան է, ում կաթն է կերել»։ Իսկ եթե ոմանք հիշողության վերականգելու խնդիր ունեն, քանզի պետք չէ տանջվել. մեկ առ մեկ պարտավորված կլիենմ հիշեցնել, թե ինչ ՛՛ճանապարհներով՛՛ և ՛՛թամադայությամբ՛՛ կամ էլ ում ՛՛պապայական՛՛ հովանավորչությամբ են հասել այդ պաշտոններին և հիմա էլ փորձում են ՛՛լավ տղա՛՛ ձևանալ... Այո, ՀՀ Վարչապետին դիմելը դառնում է պարտադիր անհրաժեշտություն....
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.