Ստեփանակերտում մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել

Ստեփանակերտում մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել. այս մասին տեղեկացնում է Արցախի ոստիկանության կայքը։ Հաղորդվում է, որ օգոստոսի 2-ին ժամը 17:30-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի՝ 1989թ. ծնված Վ. Ա-ն, վարելով «NISSAN NOTE» ավտոմեքենան, Ստեփանակերտ քաղաքի Սասունցի Դավթի և Վ. Մամիկոնյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել նույն քաղաքի բնակչուհի՝ 1975թ. ծնված Ն.Գ-ին, ինչի հետևանքով վերջինս ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ, որտեղ ժամը 18:25-ին մահացել է:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.