Հայտնի և անհայտ եգիպտացորեն. այն ամենը, ինչ պետք է իմանալ եգիպտացորենի մասին

Որպես եգիպտացորեն հայտնի այս բույսն ամբողջ աշխարհում անվանում են «մաիս» (լատիներեն «Zea mais»)։ Միջին վիճակագրական մեքսիկացին տարեկան սպառում է մոտ 90 կգ եգիպտացորեն։ Ենթադրվում է, որ առաջին անգամ ժամանակակից մեքսիկացիների նախնիներն այն աճեցրել են դեռ մեր թվարկությունից 10 հազար տարի առաջ: Մեքսիկայում պեղումների ժամանակ  հայտնաբերվել է եգիպտացորենի փոշի, որն ուներ 55 հազար տարվա պատմություն: Տպավորիչ է։ Եվրոպա եգիպտացորենի սերմերը հասել են 15-րդ դարում Քրիստափոր Կոլումբոսի շնորհիվ: Բաղադրությունը Եգիպտացորենը պարունակում է Մենդելեևի աղյուսակի 26 տարր, և նույնիսկ պահածոյացնելիս չի կորցնում օգտակար հատկությունները։ Այն հարուստ է չհագեցած ճարպային պոլիթթուներով, որոնք հայտնի են որպես քաղցկեղային հիվանդությունների կանխարգելիչներ, կալցիումով, որը բարելավում է ատամի էմալի վիճակը, գլուտամինաթթվով, որը խթանում է գլխուղեղի աշխատանքը և պեկտիններով, որոնք լավ են մարսողական համակարգի համար։ Այլ կերպ՝ եգիպտացորենը իսկական «գանձարան» է։ 6 ժամ սենյակային ջերմաստիճանում պահելու դեպքում թարմ քաղված եգիպտացորենի կողրը կորցնում է մինչեւ 40% շաքար, որը վերածվում է օսլայի: Ընդհանուր առմամբ, եգիպտացորենի 1 բուշելը (35,24լ) բավական է 400 շիշ Կոկա-Կոլա քաղցրացնելու համար: Կարևորությամբ՝ սննդակարգի երկրորդ բաղադրիչ  Ցորենից հետո եգիպտացորենը սննդակարգի երկրորդ կարևոր բաղադրիչն է: Սպիտակուցներով, ածխաջրերով և ճարպերով հարուստ հատիկներից ստանում են ալյուր, եգիպտացորենի փաթիլներ, գարեջուր և այլն: Եգիպտացորենով պատրաստված բազմազան կերակրատեսակները վերջինիս սիրահարների համար իսկական «դրախտ» է: http://www.tert.am/files/1806/38284534_2601967916487374_1962994092304498688_n.jpg?1533304161991 alt="" width="600" height="299" /> «Ադի-բուդին» հնդկացիները հայտնաբերել են 5000 տարի առաջ Կարրիով, լոլիկի սոուսով, չիլիով համեմված եգիպտացորենը կամ պարզապես դասական՝ աղով ադի-բուդին, որն այսօր մեծ սեր է վայելում, հնագետների պնդմամբ ամերիկյան հնդկացիները սկսել են ուտել դեռ հինգ հազար տարի առաջ: Նրանք խառնում էին եգիպտացորենի հատիկները ավազի հետ և կողքին կրակ վառում: Որից հետո բռնում էին պայթող հատիկները, մաքրում ավազից և ուտում: http://www.tert.am/files/1806/38300196_2601968133154019_3240963737238110208_n.jpg?1533304178607 alt="" width="600" height="337" /> http://www.tert.am/files/1806/38403321_2601968206487345_887668056732467200_n.jpg?1533304199467 alt="" width="600" height="222" /> Կիրառությունը արդյունաբերության մեջ Վերջին տարիներին հրատապ է այն արդյունաբերական ճյուղերի զարգացումը, որոնք խնայում են հումքի աղբյուրները ու կանխարգելում շրջակա միջավայրի աղտոտումը: Եգիպտացորենից են ստանում օսլան, որը լայն կիրառություն ունի թղթի արտադրությունում, հանքարդյունաբերության և շինարարության ոլորտներում: Ստացվող արտադրանքը բազմազան է՝ ներառում է կենսաբանական քայքայվող տոպրակներ, վերամշակված թուղթ, ստվարաթուղթ, լվացող նյութեր, ներկեր, տակդիրներ, կոսմետիկա, մակերեսորեն ակտիվ նյութեր և ագրոքիմիկատներ: Եգիպտացորենի օսլան լայն օգտագործվում է նաև պոլիլակտիդի տեսքով (PLA) ֆիլտրող նյութերի (գոֆրոֆիլտրների) արտադրության մեջ, այդ թվում նաև ծխախոտային գլանակների համար, ինչը, մասնավորապես, առանձին երկրներում թույլ է տալիս լուծել գլանակներով կոյուղացանցերի խցանման խնդիրը: Օսլայի պոլիմերներից գոֆրոֆիլտրները կարող են դիմակայել բավականին բարձր ջերմաստիճանների՝  չփոխելով իրենց քիմիական հատկությունները, իսկ բնական պայմաններում կարճ  ժամանակում քայքայվում են՝  վերածվելով շրջակա միջավայրին որևէ վնաս չհասցնող նյութերի: http://www.tert.am/files/1806/38273637_2601967766487389_7780276064919486464_n.jpg?1533304118128 alt="" width="600" height="343" /> Կիրառումը բժշկության մեջ Եգիպտացորենի հատիկը պարունակում է A, B1, B2, B6, E, C, D, F վիտամիններ, անփոխարինելի ամինաթթուներ, հանքային աղեր և միկրոտարրեր։ Ավելին, եգիպտացորենի ծիլերից ստանում են արժեքավոր սննդային ձեթ, որն ունի բուժիչ հատկություններ (նվազեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը և կանխում աթերոսկլերոզային հիվանդությունները): Եգիպտացորենից պատրաստում են դեղահաբեր, մանկական ցանափոշի, գլյուկոզա (բժշկության մեջ օգտագործվող առաջնային ածխաջուրը), սպիրտ (բժշկական և տեխնիկական): Դեղագործական արդյունաբերությունում եգիպտացորենի յուղն օգտագործում են որպես վիտամինների և կենսաբանորեն ակտիվ նյութերի լուծիչ։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.