Օգոստոսի 1-ից 2-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 47 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 1-ից 2-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 47 դեպք։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից: Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 13, խարդախության 11, անձնական ունեցվածքի գողության 4, կաշառակերության, կողոպուտի և սպանության սպառնալիքի 3-ական, յուրացման կամ վատնման 2, բռնաբարության, անձի առևանգման, պետական, հասարակական ունեցվածքի գողության, զենք-զինամթերքի առգրավման, պաշտոնեական լիազորություններն անցնելու, փաստաթղթի կեղծման, սեքսուալ բնույթի բռնի գործողության և պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու 1- ական դեպք։ Հայտնաբերվել է 5 և ինքնակամ ներկայացել 3 հետախուզվող: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության 1 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 14-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.