Գյուղացիական վարկերի գծով տույժ-տուգանքներն ընդհանուր հաշվով կազմել են շուրջ 4 մլրդ 230 մլն դրամ. գյուղնախարար

Գյուղացիական վարկերի գծով տույժ-տուգանքների չեղյալ հայտարարելու հաշվարկները բանկերը կատարել են, ընդհանուր հաշվով դրանք կազմել են շուրջ 4 մլրդ 230 մլն, որոնցից մեծամասնությունը մի բանկի կողմից տրված վարկով են հաշվարկվել. Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը: «Բանկերը հաշվարկ են արել, սկսվել է գործընթացը, ուղղակի պետք է ևս մեկ անգամ հստակեցնել, որ խոսքը միայն տույժ-տուգանքների մասին է, մայր գումարների և տոկոսների սպասարկումը պետք է մնա այնպես, ինչպես նախնական պայմանագրով նախատեսված է եղել»,-ասաց նա: Նախագիծը հնարավորություն է տալիս, որ բանկերը կարողանան այդ տույժ- տուգանքները դուրս գրեն, որովհետև տույժ ու տուգանքը եկամուտ է, եթե հրաժարվում է, պետությանն էլ շահութահարկը չի մուծում:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.