fbpx
/// ՀՀ մշակույթի նախարարությունը հերքում է Սերժ Թանկյանին ֆիլմ նկարահանելու համար գումար փոխանցելու վերաբերյալ տեղեկատվությունը

ՀՀ մշակույթի նախարարությունը հերքում է Սերժ Թանկյանին ֆիլմ նկարահանելու համար գումար փոխանցելու վերաբերյալ տեղեկատվությունը

ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական Դավիթ Մաթևոսյանը հերքում է այն տեղեկատվությունը, որ նախարար Լիլիթ Մակունցը ամերիկահայ ռոք-երաժիշտ, աշխարհահռչակ «System of A Down» ռոք-խմբի հիմնադիր և մենակատար Սերժ Թանկյանին 48 մլն դրամ է փոխանցել` թավշյա հեղափոխության մասին ֆիլմ նկարահանելու համար:

«Ինֆորմացիան չի համապատասխանում իրականությանը: ՀՀ մշակույթի նախարարը ոչ մի գումար չի հատկացրել Սերժ Թանկյանին»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ մշակույթի նախարարի խորհրդականը:

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2018-08-02T13:55:58+00:00 Օգոստոսի 2 13:55|Մշակույթ|0 Comments
//
//