Արմավիրի մարզի Արմավիր և Էջմիածին քաղաքներում համայնքի ղեկավարի ընտրություններ կանցկացվեն հոկտեմբերի 21-ին

Կառավարության որոշմամբ Արմավիրի մարզի Արմավիր և Էջմիածին քաղաքներում, ինչպես նաև Արարատի մարզի Լուսաշող համայնքում կանցկացվեն համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշումներն ընդունվեցին կառավարության օգոստոսի 2-ի նիստում: Ընտրությունները տեղի կունենան սույն թվականի հոկտեմբերի 21-ին: Արմավիր համայնքի ղեկավար Ռուբեն Խլղաթյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2015 թվականի մարտի 15-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրության արդյունքում և հրաժարական է ներկայացրել 2018 թվականի հունիսի 22-ին: Էջմիածին համայնքի ղեկավար Կարեն Գրիգորյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2016 թվականի սեպտեմբերի 18-ին և հրաժարական ներկայացրել հունիսի 17-ին: Լուսաշող համայնքի ղեկավար Հարություն Հարությունյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2016 թվականի սեպտեմբերի 18-ին և պաշտոնից հեռացել հունիսի 25-ին:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.