Լավրովը չի ասել՝ բաց թողեք Քոչարյանին, նա արտահայտել է ՌԴ-ի մտահոգությունները. Սերգեյ Մարկեդոնով

Ռուսաստանը Ռոբերտ Քոչարյանի կալանավորմամբ անհանգստացած է, որովհետև ձևավորվում է ՀՀ նոր իշխանությունների արտաքին քաղաքական օրակարգը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Մոսկվայի քաղաքական և ռազմական վերլուծությունների ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մարկեդոնովը: «Ռուսաստանի իշխանությունները հրապարակային հայտարարել են, որ պատրաստ են աշխատել նոր իշխանությունների հետ: Փաշինյանն ու Պուտինը երկու անգամ հանդիպեցին, Ռուսաստան այցելեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Խնդիրն ամենևին նրանում չէ, որ Մոսկվան, սոլիդարությունից ելնելով, պաշտպանում է: Հիշեցնենք, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը մեծ արձագանք ունեցավ Հայաստանում: Խոսելով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մասին՝ Սերգեյ Լավրովը ասել էր, որ Հայաստանում իրադարձությունները հակասում են երկրի նոր ղեկավարության՝ իրենց քաղաքական նախորդներին հետապնդելուց հրաժարվելու մասին հայտարարություններին: Ռ. Քոչարյանին կալանավորելու հանգամանքում Ռուսաստանին կարող է անհանգստացնել ոչ թե նրա անձնական ճակատագիրը, այլ այն, թե ինչ արտաքին քաղաքական օրակարգ կձևավորի մեր ռազմավարական դաշնակից Հայաստանը, որը շատ կարևոր է ՌԴ-ի համար Կովկասում: Հայաստանի իշխանությունները հեղափոխական ճանապարհով փորձում են չեզոքացնել նախորդ իշխանությունների հետ կապը: Սա բավական վտանգավոր է»,- մանրամասնեց Սերգեյ Մարկեդոնովը: Քաղաքագետը նշեց, որ այն, ինչ ցանկանում ես, միշտ չէ, որ հնարավոր է իրականություն դարձնել: Մարկեդոնովը չհամաձայնեց այն տեսակետների հետ, որ Հայաստանի նախորդ իշխանությունները քծնել են: Նա հիշեցրեց, որ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը բազմիցս արտահայտել է իր դժգոհությունն այն մասին, որ ՀԱՊԿ-ը չի արձագանքում, երբ հայ-ադրբեջանական սահմանին լարվածություն կա: Սերգեյ Մարկեդոնովն ասաց, որ հեղափոխության երկրորդ կողմը համաձայնություններն ու բանակցություններն են, և Ռուսաստանը կարծել է, որ հեղափոխությունը կոշտ գործողությունների կիրառմամբ չի լինի, ուստի մի փոքր հիասթափվել է: «Լավրովը չի ասել՝ բաց թողեք Քոչարյանին, նա արտահայտել է ՌԴ-ի մտահոգությունները: Դասական դիվանագիտությունը համաձայնություններն ու պայմանավորվածություններն են, ոչ թե հրապարակային արագ արձագանքերը»,- ասաց նա:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.