Հատ-հատ ուսումնասիրում ենք այն բոլոր դեպքերը, երբ արտոնության ժամկետը լրանալուց հետո պետբյուջե վճարումներ չեն կատարվել. ՊԵԿ նախագահ

Կառավարության նիստին ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն անդրադարձավ նախորդ նիստին հնչեցված որոշակի մտավախություններին, որ հնարավոր է լինեն դեպքեր, երբ անձը, ստանալով, օրինակ` ԱԱՀ-ի երեք տարվա արտոնություն, այնուհետև որոշակի սնանկացման կամ լուծարային գործընթացում ներգրավվածության հետևանքով այդ օրինական գումարները չի վերականգնել պետբյուջե: «Ես ուղղակի ուզում էի տեղեկացնել, որ վերջին երեք տարվա ամբողջ տեղեկատվությունը հանել ենք և ուսումնասիրում ենք այն բոլոր դեպքերը, որ հետագայում արտոնության ժամկետը լրանալուց հետո պետբյուջե վճարումներ չեն կատարվել: Բոլոր դեպքերը հատ-հատ ուսումնասիրում ենք և գնահատական ենք տալու»,-ասաց նա:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.