fbpx
/// Կառավարության նիստը՝ ուղիղ. օրակարգում ընդգրկված է 29 հարց

Կառավարության նիստը՝ ուղիղ. օրակարգում ընդգրկված է 29 հարց

Մեկնարկել է ՀՀ ժամանակավոր, համաձայնության կառավարության հերթական նիստը, որը վարում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Օրակարգում ընդգրկված է 29 հարց:

Այսօր կքննարկվեն Հանրապետության պաշտոնաթող նախագահի գրասենյակի գործունեության ֆինանսավորման կարգը հաստատելու մասին, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Լուսաշողի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու և անցկացնելու մասին, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատի (Էջմիածին) համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու և ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու, Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը գումար հատկացնելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717 –Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին և այլ հարցեր:

Առավել մանրամասն օրակարգին կարող եք ծանոթանալ այստեղ.

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2018-08-02T11:35:41+00:00 Օգոստոսի 2 11:35|Կառավարություն|0 Comments
//
//