Դիմակը պատռվեց

Գաղտնիք չէ, որ «Լիդիան Արմենիայի» շուրջ բարձրացած աղմուկը վաղուց դուրս է եկել զուտ բնապահպանական բնագծերից. ընկերության դեմ բարձրացած ապստամբության, բողոքների թիկունքում իրականում կանգնած են շատ կոնկրետ նտեսական շահեր հետապնդող անձինք, որոնք ակնհայտորեն ցանկանում են ընկերությանը բարոյական ու նյութական վնաս հասցնելու միջոցով առաջ տանել սեփական շահերը: Կան բոլոր հիմքերը պնդելու ու ապացուցելու, որ բնապահպանությունը դրոշակ դարձրածների հետևում կանգնած է անձամբ Սյունիքի նախկին մարզպետ և Զանգեզուրի ՊՄԿ-ի ղեկավար Վահե Հակոբյանն, ով ֆինասնավորում ու հովանավորում է բնապահպանական կեղծ լոզունգների ներքո ճանապարհներ փակողներին ու «Լիդիան Արմենիայի» դեմ կեղծ մեղադրանք հնչեցնողներին՝ փորձելով հասարակության շրջանում ստեղծել տպավորություն, թե Հայաստանի բոլոր դժբախտություններում՝ անկախ նույնիսկ դրանց բնույթից, մեղավոր է բացառապես մեկ ընկերություն՝ «Լիդիան Արմենիան»: «Հայկական բնապահպանական ճակատ» կոչեցյալն իր ֆեյսբուքյան էջի միջոցով, պարզվում է, ոչ միայն շարունակում է պայքարել «Լիդիան Արմենիայի» դեմ, այլև սկսել է անթաքույց գովազդել  Զանգեզուրի ՊՄԿ-ն, ինչը, թերևս, նաև պայմանավորված է այն հանգամանքով, որ վերջինս հայտաարել է «Լիդիան Արմենիային» դատի տալու մասին՝ իբր անհիմն զրպարտանքի համար: Զանգեզուրի ՊՄԿ-ն անհիմն է որակել «Լիդիան Արմենիայի» հրապարակած այն տեսագրությունը, որում հստակորեն երևում է, թե ինչպես է Զանգեզուրի ՊՄԿ-ի վրա գրանցված մեքենայով Վահե Հակոբյանի վարորդը սնունդ բաժանում ցուցարարներին: Այսպիսով պետք է արձանագրել, որ «Լիդիան Արմենիաի» դեմ մղվող կեղտոտ պայքարն, ուր փաստացի տարբերություն չի դրվում  միջոցների մեջ, ձեռք է բերում նաև միանգամայն այլ բնույթ՝ լրացնելով պայքարի այն մեթոդների խիտ շարքը, որոնց միջոցով Վահե Հակոբյանն, ելնելով սեփական գրպանային շահերից, շարունակ  պայքարում է խոշորագույն ներդրողներից մեկի դեմ. «Լիդիան Արմենիային» վատաբանելու, կեղծ ինֆորմացիա տարածելու չընդհատվող գործընթացին զուգահեռ ուղղակի ու անուղղակի կերպով այժմ նաև տարվում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գովազդը՝ հակաամուլսարական ամենամոլեռանդ ակտիվիստներից Լևոն Գալստյանի կողմից իբր միանգամայն անմեղ տեղեկության տարածման քողի ներքո՝ ի փառս Վահե Հակոբյանի՝ իհարկե: ՀԲՃ-ն ակնհայտորեն որոշել է «Լիդիան Արմենիային» պախարակելուն զուգահեռ հերոսացնել Զանգեզուրի ՊՄԿ-ի «հայրենասեր» ղեկավարությանը՝ մի բան, որը, վստահաբար, պատռում է սույն «բնապահպանների» կեղծ դիմակն ու  ի հայտ բերում հետապնդած նպատակների իսկությունը: Իսկ թե այսքանից հետո ի՞նչ արժեք կարող է ունենալ նմանների կողմից ծավալած ու «բնապահպանական» որակումը ստացած գործունեությունը, թողնում ենք հասարակության դատին: Միայն ցանկանում ենք արձանագրել, որ այս ամենը ևս մեկ ավելորդ անգամ ի ցույց է դնում այն, թե իրականում փողի հանդեպ ունեցած մոլուցքն ինչպիսի բարոյական ու նյութական քայքայիչ հետևանքներ կարող է  ունենալ. գերխնդիրը շահույթն է, բայց ոչ երբեք հասարակության կենսական շահը: Norlur.am
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.