Նուրբ խաղ՝ Մոսկվայի ու Երևանի միջև. Ղարաբաղի գործոնը

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի  հայտարարությունը տառացիորեն ցնցել է հայստանյան լրատվավերլուծական դաշտը. տարաբնույթ, հաճախ միմյանցից  տրամագծորեն տարբերվող գնահատականների ու մեկնաբանությունների պակասություն կարծես թե չի զգացվում: Իսկ դրանք, պետք է, նկատել, իսկապես հակասական են. ոմանց կարծիքով՝ Լավրովի գործողություններն անթաքույց միջամտություն են Հայստանի ներքին գոծերին ու վկայում են Մոսկվայի՝ Քոչարյանին ցուցաբերվող աջակցությամբ, մյուսներն էլ պնդում են, թե սա ակնհայտ մարտահրավեր է՝ նետված հայաստանյան հեղափոխությանը, ու Մոսկվան այլևս որոշել է հրաժարվել այն հանդուրժողական կեցվածխքից, որ որդեգրել էր Փաշինյանի շարժման նկատմամբ: Զուտ տեսականորեն, իհարկե, բացարձակապես որևիցե բան չի կարելի բացառել: Սակայն հայտնի է նաև, որ մեծ քաղաքականության մեջ  այս կամ այն ժեստի իրադարձության կամ հայտարարության խորքային իմաստի մասին ճիշտ պատկերացում կազմելու համար, որպես կանոն, հարկավոր է լինում տվյալ երևույթը դիտարկել համաժամանակյա կամ գրեթե միաժամանակ տեղի ունեցած իրադարձությունների, հնչած հայտարարությունների ֆոնին: Եվ ուրեմն՝ նախ դիտարկենք այդ համաժամանակյա իրադարձություններից մի քանիսը՝ հասկանալու համար, թե արդյոք Լավրովի հայտարարաւթյունը չէ՞ր կարող շատ ավելի լայն,թաքնված կոնտեքստ ունենալ, քան առաջին հայացքից թվում է: Զախարովայի այցն՝ Արդբեջան ու «Սպուտնիկ» գործակալության ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցը, որում բավական հետարքրքկան շեշտադրուներ էին տեղ գտել, Զոյա Թադևոսյանի՝ ազատագրված տարածքների վերաբերյալ   հայաստանյան հանրությանը ցնցած  հայտարարությունը, թե դրանք գրավյալ տարածքներ են ու Ադրբեջանինն են, ինչպես նաև  Փաշինյանի՝ ժողովրդին ուղղված օգոստոսի 17-ին մեծ հանրահավաքի հրավերքը չէին կարող դուրս գտնվել Լավրովի ուղերձի խորքային տրամաբանությունից՝ չնայած առաջին հայացքից արտաքուստ կարող է թվալ, թե ուղերձն ու արցախյան հարցը միմյանց հետ ընդհանրապես չեն կարող միմյանց հետ կապ ունենալ: Ըստ էության՝ հայաստանյան հեղափոխությունից հետո տեղի է ունենում հետևյալը՝ Հայաստանը, բնակնաբար, ոչ առանց մոսկվայի թույլտվության, ամեն կերպ փորձում է մեծացնել սեփական սուբյեկտայնությունը, փորձում է միջազգային հարաբերություններում դուրս գալ ՌԴ ստվերից ու վերածվել ինքնուրույն խաղացողի. այժմ պայմանավորված աշխարհում ու, մասնավորապես, Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակով, որի ազդեցությունից չի կարող զերծ մնալ նաև Անդրկովկասը, Ռուսստանին հարկավոր է առավել լայն սուբյեկտայնություն ունեցող Հայաստան, երկիր, որը հարկ եղած դեպքում կարող է և «ապստամբել» Մոսկվայից իջած հրամանների դեմ: Ամենայն հավանկանությամբ, Լավրովի ուղերձը, որում Մոսկվան առերևույթ իր բողոքի ձայնն է հղում Փաշինյանին, ի սկզբանե նպատակ ունի ցույց տալ արտաքին լսարանին, որ  Երևանն այլևս հարյուր տոկոսով կառավարելի չէ Կրեմլի համար, որ այստեղ ընթացող ներքին պրոցեսները նույնիսկ շատ իմաստներով հակասում են ՌԴ շահերին, ինչը նշանակում է, որ Մոսկվան այլևս զրկվել է իր ունեցած կարևոր լծակներից՝ ասենք նույն արցախյան խնդրում ստիպելու Երևանին գնալու չարդարացված զիջումների, տարածքներ տալ Ադրբեջանին փաստացի ոչնչի դիմաց և այլն: Այսինքն՝ Կրեմլը փորձում է գոնե առերևույթ կերպով թոթափել յուր պատասխանատվության լուծն ու ստիպել  աշխարհին հաշվի նստել կոնկրետ Երևանի հետ. Փաշինյանի հրավիրած հանրահավաքի նպատակը մեկն  է լինելու՝ ցույց տալ աշխարհին հայության համախմբվածությունն ու վերահաստատել հայաստանյան իշխանությունների բացարձակ լեգիտիմությունը: Այլ խոսքերով՝ հիմա առավել քան երբևէ Մոսկվային հարկավոր է կամային Հայաստան, երկիր, որն իրապես արժևորում է ազգային շահն ու անգամ պատրաստ է հանուն դրա ձեռնոց նետել համաշխարհային ուժային կենտրոններին՝ հենց նույն Մոսկվային. Կրեմլն իր հետևում զգում է Թուրքիայի ու Բաքվի տաք շունչն, ու խնդիր ունի պահպանելով Հայաստանը՝ չկորցնել նաև այս երկուսին, որոնցից մեկը՝ Թուրքիան, չափազանց կարևոր գործընկեր է Մերձավոր Արևելքում իրավիճակը կոնտրոլի տակ պահելու ու կրկնակի պայթյուն թույլ չտալու համար, մյուսը՝ Ադրբեջանը, կարևոր պետություն՝ պայմանավորված առաջին հերթին ունեցած աշխարհագրական դիրքով ու  հարուստ ռեսուրսներով: Թե կոնկրետ ինչ արդյունքի կհանգեցնի այս յուրատեսակ մարտավարությունն արցախյան ճակատում, թերևս, պարզ կդառնա ժամանակի ընթացքում միայն: Բոլոր դեպքերում, սակայն, միանշանակ է մեկ բան՝ հայկական բանակը պետք է ամեն րոպե պատրաստ լինի իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի. ասում են՝ սեպտեմբեր-հոկտեմբերին սրացումներ են սպասվում: Norlur.am        
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.