Ավտովթար Աշտարակ-Բյուրական ավտոճանապարհին. կան զոհ և տուժածներ

Հուլիսի 30-ին, ժամը 13:57-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Բյուրական ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Աշտարակ-Բյուրական ավտոճանապարհի 5-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-21015» մակնիշի (վարորդը` Հ. Ն., 1967 թ.) և «ՎԱԶ-21014» մակնիշի (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) ավտոմեքենաները: Բախման հետևանքով «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է, իսկ «ՎԱԶ-21014» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և 4 ուղևորները տեղափոխվել են Աշտարակի ԲԿ: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնի փականները:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.