Մխիթարյանը, Սոկրատիսն ու Օբամեյանգը ՊՍԺ-ի հետ խաղից հետո հանդիպել են Տուխելին (լուսանկար)

Չեմպիոնների Միջազգային Գավաթ մրցաշարի երկրորդ տուրում Լոնդոնի «Արսենալը» Սինգապուրում մրցել է ֆրանսիական ՊՍԺ-ի հետ և ջախջախիչ` 5:1 հաշվով հաղթանակ է տարել մրցակցի նկատմամբ: Խաղից հետո «Արսենալի» առաջատարներ Հենրիխ Մխիթարյանը, Պյեր-Էմերիկ Օբամեյանգն ու Սոկրատիտս Պապաստատոպուլոսը, որոնք ժամանակին հանդես են եկել «Բորուսիայում», հանդիպել են դորտմունդյան ակումբի նախկին գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի հետ, ով այժմ մարզում է ֆրանսիական ակումբը: Համատեղ լուսանկարը ֆեյսբուքի իր էջում հրապարակել է Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը:  
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.