fbpx
// «Հրապարակ». Արարատի մարզի Սուրենավան համայնքում գյուղապետի շուրջ կրքերն արդեն մի քանի օր է՝ չեն հանդարտվում

«Հրապարակ». Արարատի մարզի Սուրենավան համայնքում գյուղապետի շուրջ կրքերն արդեն մի քանի օր է՝ չեն հանդարտվում

«Արարատի մարզի Սուրենավան գյուղում կրքերն արդեն մի քանի օր է՝ չեն հանդարտվում: Գյուղացիները մեզ ահազանգել են, որ երեք օր առաջ ինչ-որ անձինք, իրենց տեղեկություններով՝ մարզ­պետ Գարիկ Սարգսյանի ենթակաները, մտել են գյուղ՝ տեսախցիկներով, և հարցումներ իրակա­նացրել գյուղացիների շրջանում՝ հարցնելով, թե մարզպետն այսինչ կամ այնինչ օգնությունը տվել է իրենց, իրենք ինչ օգնություններից են օգտվել և այլն: Ապա իրավապահներն են հյուրընկալվել գյուղապետարանում, համայնքի որոշ բնակիչ­ների անգամ մարզպետարան են հրավիրել և իրական հարցաքննություն վարել, թե ինչ բողոք­ներ ունեն գյուղապետի դեմ: Երբ հետաքրքրվել են, թե որ լրատվամիջոցից են, ասել են՝ անկախ լրագրողներ ենք:

Մեզ հայտնեցին, որ գյուղացի­ները միաբերան գոհունակություն են հայտնել գյուղապետ Կարո Կարապետյանից»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2018-07-28T10:55:51+00:00 Հուլիսի 28 10:55|Մամուլի տեսություն|0 Comments
//
//