fbpx
// «Ժամանակ». Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը խլել է ազգությամբ եզդի Զուրաբ Շամոյանի բիզնեսը

«Ժամանակ». Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը խլել է ազգությամբ եզդի Զուրաբ Շամոյանի բիզնեսը

«Վրաստանի քաղաքացի, ազգությամբ եզդի Զուրաբ Շամոյանը ևս, օգտվելով Հայաստանում իրավիճակի փոփոխությունից, դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ներկայացնելով, թե ինչպես են տարիներ առաջ իր հետ վարվել Հայաստանում՝ խլելով իր հիմնադրած բիզնեսը:

Իսկ բիզնեսը խլողը եղել է Երևանի նախկին ոստիկանապետ, ԱԻ նախարարի նախկին տեղակալ Ներսիկ Նազարյանը:

2003 թվականին Զուրաբ Շամոյանի, Կարեն և Սերգեյ Մարտիրոսյանների կողմից հիմնադրվել է «Մարսերալ» ՍՊԸ-ն: Բիզնեսը սկսելու համար 120 հազար դոլար գումարը ներդրել է Շամոյանը: Շամոյանը եղել է 50 տոկոսի բաժնետեր, իսկ մնացած բաժնեմասը կիսվել է Սերգեյ և Կարեն Մարտիրոսյանների միջև:

ՍՊԸ-ի տնօրեն է նշանակվել Սերգեյ Մարտիրոսյանը, իսկ հիմնադիր է գրանցվել վերջինիս կինը՝ Մարինե Կոստիկյանը:

Մարտիրոսյան եղբայրները Շամոյանին վստահեցրել էին, որ ճիշտ չի լինի բիզնեսը գրանցել նրա անունով, քանի որ ազգությամբ եզդի է և Հայաստանում խնդիրներ կունենա հարկային ծառայությունների հետ:

Մարտիրոսյան եղբայրներն այնուհետև Շամոյանին առաջարկել են բիզնեսը խնդիրներից հեռու պահելու համար «կռիշ ունենալ», և որպես նրանց բիզնեսի «կռիշ» հանդես է եկել Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը, որին էլ տարիներ շարունակ, Շամոյանի խոսքով, ընկերության միջոցներից բավականին մեծ գումարներ են տրամադրվել՝ 2005-2007 թվականներին ամսական 3000 դոլար, իսկ դրանից հետո մինչև 2009 թվականը՝ 7000 դոլար, իսկ մինչև 2010 թվականը՝ 12 հազար դոլար»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2018-07-28T10:45:46+00:00 Հուլիսի 28 10:45|Մամուլի տեսություն|0 Comments
//
//