ՃՏՊ Մեղրի-Ագարակ ավտոճանապարհին. կա զոհ

Հուլիսի 27-ին, ժամը 17:54-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում՝ ռուսական զորամասի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան կողաշրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Մեղրի-Ագարակ հատվածի 4-րդ կմ-ին «Mercedes c180» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Մ., 1992 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի բետոնե պատնեշին, ինչի հետևանքով վարորդը տեղում մահացել է: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդի դին շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Մեղրի քաղաքի ԲԿ: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.