Լոռու մարզում մեքենաները ճակատ-ճակատի են բախվել. Վարորդներից մեկը ՊՆ զինծառայող է

Լոռու մարզում, այսօր՝ հուլիսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 10։30-ի սահմաններում Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում՝ Վանաձորի Ճանշին ընկերության դիմաց, ճակատ-ճակատի բախվել են «ՎԱԶ 2106» մակնիշի 36 ՏՕ 616 համարանիշի եւ «ՎԱԶ 21099» մակնիշի 34 RՍ 189 համարանիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի  փոխանցմամբ, ոստիկանությունը պարզում է վարորդների եւ վիրավորների ինքնությունը։ Վարորդներից մեկը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.